Տուգանային միավորների համակարգի կիրառման փաթեթում առավելագույն տուգանքը սահմանված է 29.000 դրամ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ «Մենք ունենք տուգանային ներդրման փաթեթ, որի մասին բազմիցս խոսել ենք։ Այդ փաթեթն ընդլայնված կանոնակարգում է ճանապարհային երթևեկության ոլորտի մի շարք իրավահարաբերություններ։ Տուգանային միավորման կիրառման այդ փաթեթում առավելագույն տուգանքը …

