Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց թեժ բանավեճով: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկեց նիստի օրակարգում ընդգրկված, բայց չզեկուցվող առաջին և երկրորդ հարցերը դարձնել զեկուցվող: Նախագծով նախատեսվում էր Կառավարության ենթակա վեց տեսչական մարմիններին ծառայողական ավտոմեքենաներ տալ՝ տեսչական մարմինների ղեկավարներին տրամադրել ծառայողական ավտոմեքենաներ, իսկ մնացած ավտոմեքենաները բաժանվելու էին տեսչական մարմինների ստորաբաժանումներին: Խոսքը վեց տեսչական մարմնին տրվող 91 ավտոմեքենայի մասին …

