Մեդիա կենտրոնում «Հանրային տրանսպորտի պայթյուն, մարդկային զոհեր․ ովքե՞ր են ողբերգական ավտովթարի մեղավորներն ու պատասխանատուները» թեմայով քննարկում էր կազմակերպվել: «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը քննարկմանը հանդես եկավ առաջարկով՝ նշելով, որ մեքենաների գազաբալոնների վրա պետք է արտահոսքային կափույր ունեցող փական տեղադրել, որը չափից ավելի գազ դուրս գալու դեպքում՝ փակում է գազաբալոնը, …

