ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացնում ջրօգտագործողների ընկերություններում՝ ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։ Արդեն իսկ ամփոփվել են Արմավիր, Էջմիածին, Արտաշատ և Արարատ ջրօգտագործողների ընկերությունների մասով ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացվել են ՀՀ վարչապետին։ Ընդհանուր գումարային արտահայտությամբ խախտումները կազմել են շուրջ 3,6 մլրդ դրամ։ «Արտաշատ» և «Արմավիր» ՋՕԸ-ի …

