Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հագիբիս» թայֆունի հետևանքով Ճապոնիայում առնվազն 40 մարդ է մահացել, 16-ն անհետ կորած է համարվում: Անցյալ հանգստյան օրերին թայֆունը հասել է երկրի կենտրոնական և արևելյան շրջաններ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NHK-ն:

Միաժամանակ, վարչապետ Սինձո Աբեն տարերային աղետների հետևանքների վերացման ճգնաժամային շտաբում խորհրդակցության ժամանակ նշել է, որ աղետից հետո 30 հազար ճապոնացիներ շարունակում են մնալ տարհանման կենտրոններում:

«Քանի որ բազմաթիվ մարդիկ անհետ կորած են համարվում, մենք շուրջօրյա ռեժիմով շարունակում ենք որոնողա-փրկարարական աշխատանքները: Թայֆունի հետևանքով մեծ վնասներ ենք արձանագրել, ներկայում 30 հազար քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ իրենց բնակարանները»,- ասել է վարչապետը:

Աբեն նաև հանձնարարել է տուժած շրջաններում կենսապահովման հատուկ խմբեր ստեղծել, որոնք կօգնեն վերականգնել ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչպես նաև հետևել տարհանման կենտրոններում կյանքի պայմաններին:

Թայֆունից տուժած շրջաններում շարունակում են վերականգնել ենթակառուցվածքները: Աշխատանքներում ներգրավվել են նաև փրկարարներն ու Ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները: Էլեկտրահաղորդման գծերի խափանման հետևանքով Տոկիոյում և հարևան պրեֆեկտուրաներում շուրջ 53 հազար տուն շարունակում է առանց էլեկտրականության մնալ, ամբողջ երկրում ավելի քան 130 հազար բնակարան էլ զրկված է ջրամատակարարումից:

«Հագիբիս» թայֆունը մեծ ուժգնությամբ Ճապոնիայի տարածքին հարվածել է շաբաթ: Տեղի իշխանությունները երկրի կենտրոնական հատվածի 12 պրեֆեկտուրայում վտանգի առավելագույն մակարդակ են հայտարարել: