Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ում Ամուլսարի հարցով հրավիրած հանդիպումից հետո եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման: Փաշինյանը մեքենայից դուրս եկավ և արագորեն կուսակցության շենք մտավ՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցը, թե ինչ են քննարկել ջերմուկցիների հետ հանդիպմանը: Մանրամասները՝ տեսանյութում:

