Արցախի բարեկամների համաժողովը հռչակագիր է ընդունել ու հայտարարել Արցախի բարեկամների միջազգային ցանց ստեղծելու մասին

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Արցախի բարեկամների «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովը հռչակագիր է ընդունել, որում ասվում է.

 

– Առաջնորդվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և մարդու իրավունքների այլ հիմնարար փաստաթղթերում ամրագրված ազատության, ժողովրդավարության և հավասարության սկզբունքներով և գաղափարներով,

– ճանաչելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ որպես մարդկության կարևոր ձեռքբերումներից մեկը ժողովուրդների իրավահավասարության ապահովման ճանապարհին, և համոզված լինելով, որ դրա արդյունավետ կիրառումն առաջնահերթ նշանակություն ունի պետությունների միջև ինքնիշխան հավասարության սկզբունքի հարգման վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացումը խթանելու համար,

– հաստատելով պետությունների հանձնառությունը՝ զերծ մնալու ցանկացած բռնի գործողություններից, որոնք ժողովուրդներին զրկում են ինքնորոշման, ազատության և անկախության իրավունքից,

– նշելով, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կայուն կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ միջոցներով՝ հիմնված Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի արդյունքների ճանաչման վրա,

– վերահաստատելով բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցության վերականգնման միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի արդյունավետության բարձրացման կարևորությունը,

– հաշվի առնելով, որ անկախության համար պայքարում Արցախի ժողովուրդն առաջնորդվել է միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով, ժողովրդավարական արժեքներով և համամարդկային կատարելատիպերով, որոնք շարունակում են մնալ Արցախի Հանրապետության պետականաշինության գործընթացի հիմքը,

– բարձր գնահատելով Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը՝ ուղղված ազատ և ժողովրդավարական հասարակության ամրապնդմանն ու զարգացմանը՝ հիմնված օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի վրա,

– անթույլատրելի համարելով միջազգային գործընթացներից Արցախի մեկուսացման ցանկացած ձև և նրա ժողովրդին միջազգային համագործակցության առավելություններից զրկելը,

– վերահաստատելով մարդու իրավունքների համընդհանրությունն ու անքակտելիությունը՝ անկախ այն երկրի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, որտեղ ապրում է անհատը,

– ճանաչելով թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հիմունքներով միջազգային համագործակցության առանցքային նշանակությունը՝ ժողովուրդների միջև խաղաղ հարաբերությունների և բարեկամության զարգացման, փոխադարձ մշակութային հարստացման, ինչպես նաև տնտեսական բարգավաճման խթանման հարցում,

– կարևորելով կրթական, սպորտային, մշակութային և տնտեսական ոլորտներում Արցախի հետ գործնական համագործակցության և փորձի փոխանակման համար ինստիտուցիոնալ հիմքի ստեղծումն և ամրապնդումը՝ Մեր աջակցությունն ենք հայտնում Արցախի ժողովրդին՝ ազատության և ժողովրդավարության ճանապարհին, ինչպես նաև հանրապետության անկախության միջազգային ճանաչմանն ուղղված նրա ջանքերին։

Պատրաստակամ ենք այսուհետ ևս զարգացնելու և խորացնելու երկխոսությունն Արցախի Հանրապետության հետ՝ հասարակական և քաղաքական լայն շրջանակների ներգրավմամբ։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը` ժողովրդավարության առաջմղմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված միջազգային համագործակցության մեջ Արցախի լիարժեք մասնակցության խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։

Հայտարարում ենք Արցախի բարեկամների միջազգային ցանց՝ «Պրո Արցախ», ստեղծելու մասին՝ միջազգային հարթակում Արցախի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու, նրա ժողովրդի օրինական շահերը պաշտպանելու, միջազգային գործընթացներում Արցախի ներգրավմանն աջակցելու նպատակով։

11 հոկտեմբերի 2019 թ․
Ստեփանակերտ
Արցախի Հանրապետություն