Ջո Բայդընի ու Դոնալդ Թրամփի միջև պայքարը ծավալվում է երկու ուղղություններով. VOA

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցի պատճառով ԱՄՆ-ի նախագահի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու Ներկայացուցիչների պալատի որոշումը ոգեշնչել է եկող ընտրություններում Թրամփի մրցակից Ջո Բայդընին: «Թրամփը կարող է անել ամեն ինչ, որպեսզի վերընտրվի: Նույնիսկ կարող է ոտնահարել ժողովրդավարության ամենահիմնական ձեւերը»,- ասում է Բայդընը, փոխանցում է amerikayidzayn.com-ը:

Հիշեցնենք, որ իմփիչմենթի գործընթաց սկսվեց այն բանից հետո, երբ մի պաշտոնյա, ում անունը չի հրապարակվում, բողոք ներկայացրեց այն մասին, որ Թրամփը կասեցրել է Ուկրաինային հատկացվող ամերիկյան դրամական հատկացումները, պահանջելով ստանալ Բայդընին հեղինակազրկող տեղեկություններ: Բայդընը հերքում է իր ու իր որդու դեմ Ուկրաինայում կոռուպցիայի մեջ ներքաշված լինելու մասին մեղադրանքները ու հաստատակամորեն հայտարարում, թե ինքն է լինելու ընտրություններում Թրամփին պարտության մատնող թեկնածուն: «Ես ընտրարշավին եմ մասնակցում Ամերիկայի ոգին վերականգնելու համար»,- հայտարարում է նա:

Թրամփի աջակիցներն ասում են, թե հարկավոր է ստուգել օտար պետությունների ղեկավարների հետ Բայդընի իրականացրած աշխատանքը, երբ նա երկրի փոխնախագահն էր: «Բայդընը պիտի ամաչեր ինքն իրենից այն խարդախությունների համար, որոնք նա իրականացրել է փոխնախագահի պաշտոնին եղած ժամանակ»,- ասում է Թրամփի ընտրարշավի ղեկավարներից Լոու Գարգիաուլոն:

Իսկ Բայդընը, որպես նախագահի թեկնածու, հաղթելու համար իր հույսը դնում է առաջադեմ տեսակետներ հայտնելով ժողովրդի ավելի մեծ շրջանակների կողմից համակրանք ձեռք բերելու իր ունակության վրա:

Թրամփը սխալ մարդու է ընտրել ում դեմ կարող է պայքարել, ասում էր Բայդընը Նյու Հեմփշիր նահանգում, որտեղ նախնական ընտրություններին մնացել է չորս ամիս: Ինչ վերաբերում է իմփիչմենթի գործընթացին, ապա Բայդընը դեռ երկար կարող է մնալ այս մարտադաշտի կիզակետում: