Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստներն այսօր ակցիա են կազմակերպել՝ մայրիկներին հրավիրելով փոքրիկների հետ հավաքվել Կասկադի հարևանությամբ: «Ո՛չ Ամուլսարի հանքի շահագործմանը» խորագրով ակցիայի մասնակիցները պատրաստվում են մանկասայլակներով քայլերթ անցկացնել՝ միանալու Բաղրամյան 26-ի դիմաց նույն խնդրով կազմակերպված մեկ այլ հավաքի մասնակիցներին:

