Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց մայրաքաղաքի աղբահանությունից դժգոհ քաղաքացիների իրականացրած ակցիային։ «Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին (2017-ի գումարման) անդամ Սոնա Աղեկյանը մի քանի հոգու հետ միասին «բուրավետ» պերֆորմանս է արել քաղաքապետարանի դիմաց՝ կենտրոնական մուտքի մոտ լցնելով ինչ-որ տեղից բերված աղբը։ Չգիտեմ, թե որքանով են քաղաքացիները ճիշտ …

