«Եթե թուրքերը խրվեն սիրիական խնդրի մեջ, Արցախում պետք է դիրքերն ամրապնդել՝ որոշ տեղերում առաջ տալով». Լևոն Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

– Պարո՛ն Շիրինյան, վերջին ժամերի կարևոր թեմաներից մեկը Սիրիայում Թուրքիայի սկսած լայնածավալ ռազմական գործողությունն է: Կխնդրեմ մեկնաբանեք՝ ինչո՞ւ Անկարան գնաց նման քայլի և կարո՞ղ է, արդյոք, սրանով Անկարան իրականություն դարձնել իր նկրտումները՝ անվտանգության գոտի ստեղծելու անվան տակ Սիրիայի այդ հատվածում մեծ տարածք գրավել:

– Ինչքանով է լայնածավալ՝ դժվարանում եմ ասել: Նկատի ունենանք, որ տեղեկատվությունը սահմանափակ է հիմա: Ինձ զարմացնում է ոչ թե այն, թե ինչու Թուրքիան դա արեց, այլ խոշոր դերակատար պետությունների լուռ համաձայնությունը՝ մի բաժակ ջրում աղմուկի տեսքով: ԱՄՆ-ն հայտարարեց, որ կոլապսի կենթարկի Թուրքիայի տնտեսությունը, եթե… Դա նշանակում է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություն կա, և առաջիկայում կլսենք՝ ինչի մասին է խոսքը: Նրանք մեծ վեճ ունեն ռուսական S-400-ների վերաբերյալ, ենթադրում եմ՝ գործարք է եղել, համաձայնությունը տրվել է: Ռուսաստանն էլ, տեսնում ենք, խիստ համեստորեն լռում է, նշանակում է՝ Էրդողանն իրենից էլ ստացել է համաձայնություն: Եղած ինֆորմացիայի շրջանակում ինձ համար հասկանալի է Ասադի լռությունը, որովհետև, ըստ էության, ռազմական գործողություններն ամերիկյան գոտու քրդական հատվածի դեմ են, որը ռեժիմի թշնամին է: Այսինքն՝ մի խաղ է, որտեղ բոլորը պարում են և բոլորին ձեռնտու է՝ բացի քրդերի այդ հատվածից:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ռազմական գործողություններն այնքան ընդլայնվեն, որ նորից ամբողջ Սիրիան ընդգրկեն:

– Չեմ կարծում: Դա հնարավոր բան չէ և ձեռնտու չէ: Թուրքիային ոչ մեկը չի թողնի, որ այդքան հզորանա՝ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը: Մենք առաջիկա օրվա մեջ կհասկանանք՝ գործողություններն ուր կհասնեն, բայց ես կարծում եմ՝ դա վերահսկողության տակ է, և Էրդողանը բոլորից լավ գիտի դա: Բայց դե թուրքերն են, և պահի տակ միշտ օգտվում են այն հնարավորությունից, որ ունեն:

– Դուք խոսեցիք լուռ համաձայնության մասին, բայց և նշեցիք, որ Դոնալդ Թրամփը սպառնացել է կոլապսի ենթարկել Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան անցնի թույլատրելիի սահմանը: Այդ սահմանը, ըստ Ձեզ, ո՞րն է ամերիկացիների համար:

– Սահման կա, առևտուր է եղել, ես վստահ եմ դրանում: Կոնֆլիկտն այս պարագայում առաջին օղակ դիտենք, բայց խնդիրը երկրորդ բանի մեջ է. ՌԴ-ն և ԱՄՆ-ն Թուրքիայի հետ զենքի վաճառքի հարցով մեծ վեճի մեջ են: Եվ պարզ է, որ թուրքերը, իրենց սովորության համաձայն, մի մասը խոստացել են ամերիկացիներին, մի մաս էլ՝ ռուսներին: Ենթադրում եմ, որ հիմա այս երկրները դեսպանատների մակարդակով երկխոսության մեջ են: Եվ երբ Հայաստանում տեսակետ են հայտնում, թե Գյումրիի ռազմաբազան հանգիստ է, ինձ համար տարօրինակ է: Ո՞վ գիտի՝ ինչ է: Բայց մենք այստեղ նաև ունենք հարց. Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ՌԴ-ի հետ ակտիվ երկխոսության մեջ պետք է լինի, որովհետև նախ՝ ռազմաբազան մեր տարածքում է, և դա կարող է շատ հարցերով մեզ ներքաշել խնդիրների մեջ, եթե, իհարկե, մերոնց հետ էլ չեն պայմանավորվել: Երկրորդ խնդիրը Ղամիշլիի շրջանն է, այնտեղ մենք ունենք շատ հայրենակիցներ, և եթե Հայաստանը մինչև հիմա ակտիվորեն չի ներգրավվել նրանց անվտանգության գործում, պետք է երկու ուղղությամբ ակտիվ աշխատի Թուրքիայի հետ՝ ՌԴ-ի միջոցով և ԱՄՆ-ի լոբբիստական կազմակերպությունների ու Թրամփի միջոցով: Մեր հայրենակիցների ճակատագիրն ինձ ամենաշատն է հետաքրքրում:

– Արդեն ճշտված տեղեկություններ կան, որ տեղի հայ բնակիչները տարհանվել են ավելի անվտանգ գոտի: Իսկ ՀՀ-ն ի՞նչ պետք է անի այս իրավիճակում: Գուցե Հայաստան փոխադրել…

– Այո՛, եթե հնարավոր է՝ անպայման փոխադրել: Բայց մինչ այդ ամենահեշտն ու հարմարն այն կլինի, որ Ռուսաստանը ճնշում գործադրի թուրքերի վրա, որ հակահայ որևէ քայլ չլինի: Նույնն էլ ԱՄՆ-ում մեր լոբբիստական կառույցների պարագայում, Քիմ Քարդաշյանը՝ Թրամփի միջոցով, այսպես ասեմ պայմանական, ակտիվ պետք է աշխատեն մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար: Ընդ որում՝ ոչ միայն ֆիզիկական, այլև նյութական, ունեցվածքի ապահովության:

– Տարածաշրջային այս խառը իրավիճակից Ադրբեջանը կարո՞ղ է օգտվել՝ ինքն էլ ռազմական գործողությունների այլ ճակատ բացել: Նման մտավախություն կա՞:

– Ես հակառակը կասեի: Քանի որ Թուրքիան խրված է Սիրիայում պատերազմի մեջ, կարող ենք ռազմական գործողություններ մենք սկսել: Ինչո՞ւ է հայության մեջ նստած, որ անընդհատ մեր դեմ պետք է ինչ-որ բան անեն: Հիմա, քանի դեռ Թուրքիան խրված է, մենք կարող ենք պատժել Ադրբեջանին: Եթե թուրքերն անդարձ կխրվեն սիրիական խնդրի մեջ, Արցախում պետք է դիրքերն ամրապնդել՝ որոշ տեղերում առաջ տալով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան