Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Եվրոպական արհմիությունների կոնֆեդերացիան (ETUC) Եվրահանձնաժողովին կոչ է արել հետաքննել Թուրքիայում աշխատավորական խավի ներկայացուցիչների վերջին ձերբակալությունները, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում մարդու և հիմնարար իրավունքների խախտումների վերաբերյալ, գրում է Stockholm Center for Freedom-ը։

ETUC-ն զգուշացնում է, որ ճնշումը խաթարում է ԵՄ-ի հանդեպ Թուրքիայի պարտավորությունները՝ իրենց ասոցացման համաձայնագրով:

ETUC-ի պատվիրակությունը՝ գլխավոր քարտուղար Էսթեր Լինչի գլխավորությամբ, անցյալ շաբաթ մեկնել է Անկարա՝ գնահատելու ապացույցներն ու մեղադրանքները: Խումբը մտահոգություն է հայտնել դատական անկախության բացակայության, միջազգային և եվրոպական իրավական չափանիշների խախտման կապակցությամբ:

«Այս ճնշումը Թուրքիայի որոշ արհմիությունների դեմ կիրառվող ահաբեկման մարտավարության լուրջ էսկալացիա է։ Սա խոսում է այն մասին, որ կառավարությունը պատրաստ է դատարանները որպես զենք օգտագործել՝ ժողովրդավարական ակտիվիստներին լռեցնելու բոլորովին նոր մակարդակի վրա»,- ասվում է Լինչի հայտարարության մեջ։

Նոյեմբերի 26-ին թուրքական ոստիկանությունը ներխուժել էր մի քանի արհմիությունների գրասենյակներ և աշխատավորների տներ՝ ձերբակալելով արհմիության ութ պաշտոնյաների, այդ թվում՝ Թուրքիայի առաջադեմ արհմիությունների կոնֆեդերացիայի (DİSK) փոխնախագահ Ռեմզի Չալըշկանը։ Նրան և մյուսներին այժմ բանտարկություն է սպառնում:

Իշխանությունները ձերբակալվածներին մեղադրել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK), Քրդստանի համայնքների միության (KCK), Ժողովրդավարական միություն կուսակցության (PYD) կամ Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների (YPG) անունից քաղաքական և լրատվական գործունեություն ծավալելու մեջ, ֆինանսական ահաբեկչության, սոցցանցերում քարոզչության տարածման և հանրային գույքին վնաս պատճառող անօրինական բողոքի ակցիաներին մասնակցելու մեջ։

Լինչը հերքել է մեղադրանքը՝ դրանք «շինծու» որակելով և կոչ անելով անհապաղ ազատ արձակել կալանավորված արհմիութենականներին։

«Այն փաստը, որ նրանց վրա հարձակվել են, պատահականություն չէ, և այս ճնշումը կրում է պետական ահաբեկման և արհմիության շարժման և հենց ժողովրդավարության վրա համակարգված հարձակման նշաններ»,- նշել է նա։

ETUC-ն նախազգուշացրել է, որ այս դեպքերում քրեական պատիժները կխախտեն Թուրքիայի՝ ԵՄ ասոցացման համաձայնագրով ստանձնած մարդու իրավունքների պարտավորությունները և կարող են վտանգել ԵՄ ներդրումները Թուրքիայի ներդրումային հարթակի (TIP) շրջանակում:

Լինչը թուրքական կառավարությանը հորդորել է կառուցողական համագործակցել աշխատողների հետ՝ նրանց որպես հակառակորդներ վերաբերվելու փոխարեն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի