ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի պատգամավորների պատվիրակությանը: Պատվիրակության անդամներին ուղեկցում էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Քլաուս Վենդելբերգերը։ Վերջինս ներկայացրել է պատվիրակության կազմը՝ ընգդծելով, որ երկրամասը ակտիվ համագործակցում է Հայաստանի հետ մի շարք ոլորտներում, և կարիք կա ակտիվացնելու տնտեսական համագործակցությունը ևս։ Դիվանագետի խոսքով՝ հենց այդ պատճառով խիստ հատկանշական …

