Եթե Քոչարյանին է վերաբերվում` կարելի է քառատել, դատել, եթե այլ մարդու` ոչ. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Մինչ նիստի մեկնարկը ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես՝ գործով դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուն, ասաց, որ այս ամենում չկա իրավական գործընթաց, և որ ինքնաբացարկի հիմքեր առկա են․ «Ունենք շատ լավ փաստաբանական թիմ, շատ գրագետ են, տարբերությունը մյուս կողմից զգացվում է։ Ի՞նչ օգուտ, ինչ էլ խոսեն մեկ է ինչ-որ դատավոր կա նստած, ով իրենց ուզածը շտամպի պես պեչատում է։ Իհարկե, ինքնաբացարկի հիմքերը կան։ Մարդը ՍԴ որոշումն է անտեսում։ ՍԴ որոշման դեմ այդ բողոքը, որը մենք սեպտեմբերի 17-ին տարել ենք Վերաքննիչ դատարան, և գործը ընկել է էն մարդու հոր մոտ, ով որ այդ օրն այստեղ դրսում ընդդեմ մեզ կանգնած ցույց էր անում՝ Մհեր Արղամանյանը: Այսինքն՝ իր տղան այստեղ կանգնած ուրախանում էր այն որոշման համար, որի դեմ մենք բողոք ենք տարել Վերաքննիչ դատարան։ Այդ մարդն էլ չի ասում, ժողովուրդ, ես չեմ կարող քննել այդ գործը, չեմ կարող օբյեկտիվ լինել»:

Լևոն Քոչարյանը նաև ասաց, թե երկակի ստանդարտներ են, իր տպավորությամբ, եթե խոսքը Քոչարյանին է վերաբերվում, ապա կարելի է քառատել և դատել, եթե այլ մարդու` ոչ:

Մանրամասները` տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան