Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ դասախոսների հնարավորություն չի ընձեռվել մտնել բուհ, երբ ընթանում էր ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին բուհի գլխավոր մուտքի մոտ հավաքված դասախոսները: Նրանք փոխանցեցին, որ անվտանգության աշխատակիցները ճշտել են, որ եթե պետք է մտնեն մամուլի ասուլիսի սրահ, ապա մուտքի հնարավորություն չեն ունենալու: Դասախոսներից մեկը …

