Արման Թաթոյանի դիմումի հիման վրա Կադաստրը պատժի ենթարկեց փորձագետին, որը իրական գնահատում էր կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Տիգրան Եգորյանն այսօր ԱԺ-ում կազմակերպված «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ունեցած ելույթում անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի զեկույցին, որտեղ ՄԻՊ-ը խոսում էր մարդու իրավունքների ոտնահարման մասին:

«Պետք է կարևորեմ, որ այսօր պարոն Թաթոյանը մոռացավ նշել, որ 2013-16 թթ. նա, հանդիսանալով արդարադատության նախարարի տեղակալ և ՀՀ ներկայացուցչի գրասենյակի՝ Եվրոպական դատարան ներկայացվող առարկությունների պատրաստման վարչության վերահսկող, պատասխանատու է այդ ժամանակահատվածում Կառավարության անունից ներկայացված այն անիմաստ, իրավունքից ու իր կողմից այսօր հռչակված սկզբունքներից չբխող պատասխանների համար, որոնց պատճառով երկար տարիներ ձգձգվել են այսօր այն մարդկանց իրավունքների խախտումները, որոնք դիմել էին Եվրոպական դատարան: Այս գործողությունները չէին սահմանափակվում առարկությունների տեքստեր պատրաստելով, դրանք ընդգրկում էին իշխանությունների լիազորությունների այնպիսի գործադրում, որոնց միջոցով կեղծ փաստաթղթավորում էին հրամցվում կառավարության անունից»,- ասաց փաստաբանը:

Նա հիշեց մի դեպք, երբ Արման Թաթոյանի դիմումի հիման վրա Կադաստրի պետական կոմիտեն պատժի էր ենթարկել այն միակ փորձագետին, որ հանդգնել էր կատարել գույքի իրական չափագրում:

«Լավ կլինի, որ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր 2018-ի հեղափոխությունից առաջ այլ սրբություններ էին պաշտում, չմոռանան նշել այդ անցման պատճառներն ու հիմքում ընկած շարժառիթները, հեռու եմ մտածելուց, որ այդ ամենը կատարվում էր այսօրվա բարձր մղումների շրջանակներում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան