«Միայն ԱՄՆ-ն կարող է Սիրիայում կանգնեցնել Թուրքիային, բայց ոչ ռազմական ճանապարհով»․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է արաբագետ Արմեն Պետրոսյանը

-Սիրիայի հյուսիսում Թուրքիան պատերազմ է սկսել «Խաղաղության  ակունք» ռոմանտիկ անվանումով։ Ի՞նչ զարգացումներով է հղի այս նոր պատերազմը տարածաշրջանում։

-Անկանխատեսելի զարգացումներով անշուշտ, որովհետև դեռևս միայն ենթադրությունների տիրույթում են այդ գործողության իրական սահմանները և Թուրքիայի հետապնդած նվազագույն ու առավելագույն նպատակները։ Իհարկե, մինչ այս եղած և հայտարարություններում և Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումներում պարզ էր, թե մոտավորապես ինչ էր պատկերացնում այդ շրջանում պաշտոնական Անկարան, բայց քանի որ գործընթացները տարածաշրջանում զարգացան ռազմական ճանապարհով, այլ ոչ խաղաղ կերպով անվտանգության գոտի ձևավորելու տրամաբանության մեջ, ինչպես նախատեսում էին ԱՄՆ-ն ու Թուրքիան միասին, բնականաբար, այս համատեքստում բարդ է կանխատեսել, թե ինչպիսի զարգացումներ են հնարավոր։

-Ինչո՞ւ խաղաղ ճանապարհով չստացվեց։

-Որովհետև ոչ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ, ոչ քրդերը ԱՄՆ-ի հետ չկարողացան ընդհանուր լեզու գտնել։ Այստեղ միջնորդը Վաշինգտոնն էր, որը բավականին բարդ իրավիճակում էր հայտնվել երկու դաշնակցի մեջտեղում՝ մի կողմից ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիան էր, մյուս կողմից քրդերը, որոնց հետ վերջին 4 տարում դաշնակցած պայքարում էին ԻՊ-ի դեմ, և այս համատեքստում փաստացի ամերիկյան կողմը չկարողացավ հասնել ենթադրյալ անվտանգության գոտու ձևավորմանը։ Մի կողմից Թուրքիայի պահանջները չէին ընդունվում քրդերի կողմից, մյուս կողմից քրդերի պահանջները չէին ընդունվում Թուրքիայի կողմից։ Եվ, իհարկե, այն գլխավոր անվտանգության խնդիրը, որ պիտի լուծեր ԱՄՆ-ը, փաստացի այսօր առկախված է։ Սա է պատճառը, որ ամբողջ գործողություններում հետևանքների մասով միանշանակ միակ մեղավորը Միացյալ Նահանգներն է։

-Թուրքիան ինչքա՞ն կարող է խորանալ Սիրիայի տարածքում։

-Ինչքան թույլ կտան Թուրքիային։ Նրանք ունեն հստակ պլաններ։ Նախապես խոսում էին 30-40 կմ խորությամբ անվտանգության գոտու մասին, որին կողմ չէր ԱՄՆ-ը, նրանք ավելի սահմանափակ՝ 10-15 կամ 20 կմ-ին համաձայն էին, ինչը ձեռնտու չէր թուրքական կողմին։ Բայց ակնհայտ է, որ այդ թուրքական 40 կմ-ն ևս սակարկելի էր, չմոռանանք, որ արևելյան պետություն էր, չմոռանանք, որ սակարկությունները քաղաքականության մեջ բավական կարևոր նշանակություն ունեն։ Բայց ակնհայտ է, որ չեն եկել համաձայնության։ Իսկ այս պարագայում քանի որ խաղաղ ճանապարհով էր ստեղծվելու ԱՄՆ-ի կողմից արտոնված 15-20 կմ-ն, շատ հեշտ կլիներ Թուրքիայի համար։ Հիմա թուրքական կողմը պահանջեց ավելին, որին ԱՄՆ-ն համաձայն չէր։ Հիմա ռազմական ճանապարհով Թուրքիան պիտի փորձի ձևավորել իրեն անհրաժեշտ անվտանգության գոտին։ Իսկ թե ինչպես կծավալվեն գործընթացները միանշանակ դժվար է կանխատեսել, որովհետև բավական լուրջ գործողություններ են ընթանալու, որոնք հղի են նաև մարդասիրական լուրջ հետևանքներով և ամեն բան պայմանավորված է քրդերի հնարավոր դիմադրությամբ։ Այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ, կարող է էական կանգառի նշան հանդիսանալ Թուրքիայի հետագա առաջխաղացման վրա, որովհետև ամբողջ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է այդ տարածքների վրա և չկա միջազգային որևէ դերակատար, որն անգամ լուռ արտոնում է Թուրքիայի գործողությունները։ Անգամ նրա գործընկերները՝ Իրանը և ՌԴ-ն: Իրանի պարագայում, եթե անգամ երրորդական մակարդակում ձեռնտու է այս գործողությունը, քանի որ քրդերի դեմ է, անգամ պաշտոնական Դամասկոսին եթե որոշակի առումով ձեռնտու է այս գործողությունը, այսուհանդերձ, ցանկացած դերակատար բացահայտորեն դատապարտել է Թուրքիային։

-Իրանն արդեն պաշտոնապես դատապարտել է Թուրքիային, բայց, ըստ Ձեզ, մտադիր չէ՞ մտնել այս պատերազմի մեջ։

-Որևէ դերակատար չի մտնի և չի արգելի Թուրքիային կոնկրետ գործողություններ իրականացնել։ Միակը կարող է լինել ԱՄՆ-ն, բայց այդ երկիրը ոչ թե ռազմական ճանապարհով կմիջամտի, այլ մեկ այլ եղանակով, օրինակ՝ Թրամփը թվիթերում սպառնացել է տնտեսական ոչնչացումով, բայց որևէ ռազմական դերակատար չի փորձի կանգնել Թուրքիայի դեմ։

-Իրականում Թուրքիան ուզո՞ւմ է այդտեղ բուֆերային գոտի ստեղծել փախստականների համար, թե՞ իրական կռիվը քրդերն են։

-Իրական կռիվը Թուրքիայի և Սիրիայի քրդերի միջև բաժանարար գիծ անցկացնելն է։ Այսինքն, այստեղ տեղավորվելու են փախստականները, բայց ոչ քրդական ծագումով բնակչությունը։ Անվտանգության խնդիր են լուծում։ Թուրքիայի գործող իշխանությունը իր վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը հասել է այն բանին, որ քրդական խնդիրը վերածվել է նրանց համար թիվ մեկ անվտանգության խնդրի։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: