«Քրդստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) գործադիր կոմիտեն հայտարարություն է տարածել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ: PKK-ն հայտնել է, որ թուրքական պետության զավթիչ հարձակումների դեմ յուրաքանչյուր տուն, բնակավայր, փողոց վերածվելու է մարտական դիրքի և քրդական մյուս կառույցներին կոչ արել ակտիվացնել գործողությունները Սիրիայի հյուսիսում: Գործադիր կոմիտեի հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Ֆաշիստ-գաղութատիրական Թուրքիան, քուրդ …

