Իսրայելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան կբացվի. Ցինկեր

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իսրայելում կարող է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան բացվել: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է «Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական համաժողովի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը։

Հուշարձանը կարող է բացվել Փեթահ Տիկվա քաղաքում: Ցինկերի խոսքով՝ քաղաքային իշխանությունների կողմից անհրաժեշտ թույլտվությունն արդեն կա։

«Ներկայում դրամահավաք է սկսվել: Հուշարձնաը կստեղծվի Հայաստանում և կփոխադրվի Իսրայել: Հուշահամալիրի բացման հարցը կախված է նրանից, թե որքան արագ կհավաքվի անհրաժեշտ գումարը»,- ասել է Ալեքսանդր Ցինկերը:

Անդրադառնալով Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացմանը՝ բանախոսը նշել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունը կարող է բացվել 2020 թվականի գարնանից ոչ շուտ: Ըստ նրա՝ դա մեծ ջանքեր ու ծախսեր է պահանջում: Բայց դեսպանատան բացումը, ըստ Ցինկերի, կարող է Իսրայել Հայաստանի ղեկավարության այց կազմակերպելու լավ առիթ լինել, բայց դրա համար նույնպես նախապատրաստական աշխատանքներ են անհրաժեշտ՝ ԱԳՆ ղեկավարների հանդիպում, որոշակի համաձայնագրեր և փաստաթղթեր, որոնք կստորագրվեն այցի ընթացքում:

Փոխարենը Իսրայելը չի շտապում դեսպանատուն բացել Հայաստանում: Ալեքսանդր Ցինկերն ասում է՝ դրա համար պատճառներ կան:

«Նախ՝ դա ֆինանսական հարց է, դեսպանատան բացման և հետագա սպասարկման համար անհրաժեշտ են աշխատավարձեր և այլն: Երկրորդ՝ երկու երկրների միջև լուրջ առևտրատնտեսական հարաբերություններ են պետք, ինչը դեռևս չկա»,- նշել է նա:

Բացի այդ՝ Հայաստանում երբեք հրեական մեծ համայնք չի եղել, հիմա՝ առավել ևս, որոնց հարցերով դեսպանատունը կարող էր զբաղվել:

Ամեն դեպքում, Ալեքսանդր Ցինկերի խոսքով, դեսպանատան բացումն ու դեսպանների կարգավիճակի փոփոխությունը կբարձրացնի Հայաստանի և Իսրայելի միջև քաղաքական, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակով հարաբերությունների մակարդակը: