Արարատյան դաշտավայրում և Տավուշի մարզում գրեթե ավարտվել են խաղողի մթերումները

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այս տարի խաղողի մթերման ծավալներն աճել են շուրջ 30 տոկոսով:

«Արարատյան դաշտավայրում և Տավուշի մարզում գրեթե ավարտվել են խաղողի մթերումները․ ծավալներն այս տարի աճել են շուրջ 30 տոկոսով նախորդ տարվա համեմատ։ Նշված տարածաշրջաններում մթերման խնդիրներ գրեթե չկան, ավելին՝ կա մթերման գնի որոշակի աճ կոնյակի խաղողի տեսակների մասով։ Վայոց ձորի մարզում խաղողի մթերումները հիմնականում դեռ շարունակվում են․ մթերվել է շուրջ 500 տոննա խաղող։ 3000-3500 տոննա խաղող դեռ մթերման է ենթակա։

Աղավնաձոր համայնքում առաջացած խնդիրների վերաբերյալ հայտնում ենք, որ մթերումների հետ կապված խնդիրներ չկան։ Խնդիրը ֆերմերների և վերամշակողների առևտրային հարաբերերություններն են խաղողի գնի շուրջ․ ֆերմերներն առաջարկում են վերամշակողների համար ոչ ընդունելի բարձր գին։


ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները բանակցություններ են վարել վերամշակող ընկերությունների հետ գյուղատնտեսների հետ փոխշահավետ գործարք իրականացնելու վերաբերյալ։


Այսօր նախարարության պաշտոնյաներն այցելել են համայնք, ներկայացրել վերջին բանակցությունների արդյունքում գործարանների կողմից առաջարկվող գները․ «Արմենիա վայն»՝ 255 դրամ, «Երևանի շամպայն-գինիների գործարան»՝ 260 դրամ, «Պռոշյանի կոնյակի գործարան»՝ 257 դրամ, «Վերդի ալկո»՝ 250 դրամ։


Վերամշակողները պատրաստ են մթերել խաղողի առաջարկվող ամբողջ ծավալ նշված գնային առաջարկներով»,- գրել է նա: