ՔՊ-ում ամենափոքրաթիվ կին գործիչներն են․ իմքայլականներն առաջարկում են կանանց 30% քվոտան 40-ի հասցնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի խորհրդի անդամ երկրների քաղաքական ու հասարակական կյանքում կանանց ներգրավվածությունն առնվազն 40% պետք է լինի։

2001 թվականից Եվրոպայի խորհրդին անդամակցող Հայաստանի խորհրդարանում, սակայն, կանանց ներգրավվածությունն ընդամենը 23,5% է։

Գլոբալ գենդերային անհավասարության մասին զեկույցի 2018 թվականի տվյալներով՝ Հայաստանը կանանց քաղաքական ներգրավվածությամբ 115-րդ տեղում է՝ առաջ անցնելով հարևան Վրաստանից (119-րդ),  Ադրբեջանից (137-րդ) և զիջելով Թուրքիային (115-րդ):

2017-ի համեմատ՝ Հայաստանը նահանջել է 4 հորիզոնականով։

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի կարծիքով՝ Հայաստանի օրենսդիր և գործադիր մարմիններում կանանց ներկայացվածությունն այս պահին տուժում է. «Ազգային ժողովում 132 պատգամավորներից միայն 31-ն է կին, Կառավարությունում  ընդամենը 1 կին նախարար ունենք, մարզպետ կին չունենք, 45 փոխնախարարներից 13-ն է կին և 37 դեպաններից՝ 6-ը։ Ես իմ գործընկերների հետ Կառավարությունում և Ազգային ժողովում, քննարկում եմ կանանց ներգրավվածության համար մեխանիզմներ ստեղծելու հարցը»։

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցության յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70%-ը: Նոր մեխանիզմների շրջանակում՝ Լենա Նազարյանն առաջարկ ունի․ «Ես առաջարկում եմ, որ չպիտի գերազանցի 60%-ը։  Այսինքն՝ այսպես ասած՝ կանանց քվոտան հասցնենք 40%-ի։ Մենք հիմա արդեն ստեղծում ենք օրենսդրական մեխանիզմներ, որպեսզի հետագայում, նույնիսկ եթե իշխանությունը, կառավարությունը փոխվի, մշակույթը ձևավորված լինի։ Հաջորդ կառավարություններն արդեն հետ քայլ չեն կարող անել, եթե կանանց ներկայացվածությունը գործադիրում և օրենսդիրում մեծ լինի»։

ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ կարելի է նաև խրախուսական միջոցների դիմել․ «Կուսակցությունների մասին օրենքով ուզում ենք կարգավորել կանանց ներկայացվածության հարցը կուսակցությունների ղեկավար կազմում, թեև դեռևս պիտի քննարկենք այդ հարցը։ Կարող ենք խրախուսական գործիքներ կիրառել․ օրինակ՝ պետական աջակցություն լինի այն կուսակցություններին, որոնք իրենց ցուցակներում ավելի շատ կանանց կընդգրկեն»։

Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հայաստանյան գրասենյակի ընտրությունների ավագ մասնագետ Աղասի Եսայանը ներկայացնում է ունեցած վիճակագրական տվյալները․ «Ղեկավար մարմիններում կանանց ներկայացվածությունը կազմում է 15%, «Լուսավոր Հայստանն» առաջատար է ՝ 23%-ով, իսկ ամենացածր տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է ՝ 11%»։

Եսայանի խոսքով՝ քաղաքականության մեջ կանանց թիվը ճիշտ բաշխելու համար Հայաստանում պատժամիջոցի առայժմ մեկ օրինակ կա։

«Եթե կուսակցությունը ներկայացնում է իր համապետական ցուցակը և չի պահպանում գենդերային քվոտան, ապա այդ ցուցակը ԿԸՀ-ի կողմից չի գրանցվում։ Արդյունավետ է, կանխարգելող է և համաչափ, այսինքն՝ չենք արգելում կամ կասեցնում այդ կուսակցությունը, պարզապես՝ այդ ընտրություններին չեն կարող մասնակցել»,- ասում է Աղասի Եսայանը։

Փորձագետը միջազգային օրինակն է ներկայացնում. «Ֆրանսիայում, եթե կուսակցության ներսում սեռերի միջև տարբերությունը 2%-ից ավելի է, ապա հանրային ֆինանսավորումը նվազում է այդ տարբերության 150%-ով։  Վրաստանում, եթե կուսակցության մեջ կանայք առնվազն 20%-ն են կազմում, ապա հանրային ֆինանսավորումն ավելանում է 10%-ով»։

Մասնագետի խոսքով՝ բոլոր դեպքերում պատժամիջոցներն ավելի լավ են ազդում, քան խրախուսականները։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը կարծում է, որ կանանց քաղաքական ներգրավվածության մեջ արդեն նկատելի զարգացում կա. «Վերջին 10 տարվա ընթացքում կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ մեծ առաջընթաց է ապրել։ Այն, ինչ կարող էին ասել 10 տարի առաջ, չեն ասում այսօր։  Իհարկե, ընթացիկ դժվարություններ  կան, հիմնականում համացանցում՝ սոցցանցերում, բայց կին քաղաքական գործիչն ի սկզբանե պետք է գիտակցի՝ ինչ դաշտ է մտնում և քաղաքականության մեջ, ըստ էության, պետք չէ տարանջատել կնոջն ու տղամարդուն»։

Ավագանու անդամն ընդգծում է․ քաղաքական ու հասարակական կյանքում կանանց ներգրավվածության բարձրացման վերաբերյալ քննարկումներն ավելի շատ մարզերում պետք է անցկացվեն․ «Երևանում  կանանց գիտակցության աստիճանն ու  համարձակությունը, կողքից խթանող հանգամանքներն ավելի շատ են, քան  շրջաններում»։

Իշխանական պատգամավոր Համազասպ Դանիելյանն էլ գտնում է, որ միայն կանացի համարձակությունն այս հարցում բավարար չէ․ «Կանայք պետք է ունենան հնարավորություն, իսկ պետությունն իր հերթին պետք է նաև խրախուսի, որպեսզի կանանց ձայնը լինի լսելի թե՛ պետական, թե՛ տեղական ինքնակառավարման մարմիններում։  Մենք այսօր արդեն իսկ ունենք հաջորդ հերթական ընտրությունների համար, արտահերթի դեպքում այդ կարգավորումը չի գործում, առնվազն 30%-ի քվոտա, մինչդեռ՝  կարծում եմ տեղին է քննարկել այդ թիվը 40%-ի հասցնելու հնարավորությունը»։

Պատգամավորը գտնում է, որ Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունը միաժամանակ մի քանի խնդիր կլուծի․ «Կուսակցությունների համար  գործունեության ավելի նպաստավոր պայմաններ ենք ստեղծելու և որոշ դրույթներ ենք ազատականացնելու։ Դրան զուգահեռ՝ կուսակցությունների գործունեության թափանցիկությունը, այդ թվում նաև  ֆինանսական թափանցիկության ավելացումն ու սրա հետ կապված թե՛ խրախուսական, թե՛ պատժիչ միջոցների ու համապատասխան կարողություններ ունեցող պետական մարմնի հետ կապված կարգավորումներ»։

Իշխանական պատգամավորը համոզված է․ Կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունն ընտրական բարեփոխումների առաջին քայլը կլինի։

Հոկտեմբերի 18-ին արդեն՝ խորհրդարանում այդ թեմայով քննարկում կանցկացնեն։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան