Ո՞ւմ մեղքով է այգին 40 օր զրկվել ջրից ու չորանում․ գյուղատնտեսը դիմել է Դատախազություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 20:28
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
12.12.2024 | 20:13
Ինչո՞ւ է բուսաբանական այգու երկայնքով քարե պարիսպ կառուցվում․ ահազանգ
12.12.2024 | 20:00
Կոլապս սպասվում է նաև Ալիևի ռեժիմին, ինչպես Ասադի դինաստիան ողբերգական ավարտ ունեցավ․ Հրաչյա Արզումանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անսալով տնտեսական հեղափոխությանը մասնակցելու վարչապետի հորդորին՝ էջմիածնեցի գյուղատնտես Խաչիկ Հովսեփյանը, որ նաև ինժեներ-ծրագրավորող է, ևս 2 հեկտար հող է գնել, բայց կանգնել է կոտրած տաշտակի առաջ։ Խափանվել է 2.000 կեռասենիների այգու հարևան դաշտում ևս 2.000 ծառ տնկելու ծրագիրը։

Բանն այն է, որ արդեն 40 օր է՝ Էջմիածնի ջրօգտագործողների ընկերությունից ոռոգման ջուր չի ստանում:

«Ջուր չտրամադրելու պատճառով չեմ կարողանում կատարել աշնանանացան։ Արհեստական արգելքներ են ստեղծվում, որպեսզի չկարողանանք տնտեսության մեջ ներդրում իրականացնել»,- ասաց Խաչիկն ու ցույց տվեց ջրի կարոտ առվույտի դաշտը. «Գտնվում ենք առվույտի դաշտում, որը արդեն 30 սանտիմետր բարձրացած պիտի լիներ: Այստեղ կորցնում եմ բերքը: Ունեմ 3 հեկտար տարածք առվույտ, և այնտեղից 600 հազար եկամուտ պետք է ստանայի»:

Օրերս առուն լցված ջուրը հասել է երկու ծառերի։ Դրանք տեսանելիորեն ավելի փարթամ են, քան կողքինները. «Ծառի այսքան հատվածն աճել է 3-4 օր ջրելուց հետո, իսկ համեմատության համար՝ նայեք սա, աճ չկա ու չորանում է»:

5.8 հեկտար այգին ու առվույտի դաշտն անջրդի են։ Ըստ պայմանագրի, ասում է Խաչիկը, պետք է վճարեր 480 հազար դրամ՝ 1 տարվա ջրի համար, այն է՝ 8 անգամ ջրի բացթողում, բայց վճարել է 400 հազար դրամ՝ ջրելով 5 անգամ. «Եվս 3 անգամ պետք է ջրեմ այս տարի, չնայած ինձ չի տրամադրվել ջուր։ Ինձ հիմա ջուր չեն տրամադրում՝ պատճառաբանելով, թե վերջին ջուրը ես ջրել եմ 600 հազար դրամի, ինչը իրականությանը չի համապատասխանում»։

Էջմիածնի ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Սամվել Համբարձումյանի հետ հանդիպել է 2-3 անգամ՝ հասկանալու համար ջուր չստանալու իրական պատճառը: «Հարցրեցի՝ մեկ հեկտարից ինչքան գումար եք հավաքագրում, պատասխանեցին՝ 130 հազար դրամ: Ասացի՝ 150 հազար դրամ կտամ տարեկան առվույտը ջրելու համար։ Ինձ մերժեցին, ասացին՝ ոչ»,- պատմեց Խաչիկ Հովսեփյանը։

Ընդհանուր հայտարարի չգալով՝ սեպտեմբերի 30-ին հայտ է ներկայացրել Ջրօգտագործող ընկերություն, բայց 3 օր անցել է, իսկ ջուրն այդպես էլ ծառերին չի հասել։

«Հաջորդ օրը ես պատրաստել եմ փաստաթղթերը՝ դատարան դիմելու և փոխհատուցում ստանալու համար։ Նրանք, երևի, իմացել են դրա մասին, ջրբաժանը զանգել է, առաջարկել՝ արի ջուր տամ։ Ես հրաժարվեցի, որովհետև ջղայնացած էի այդ ժամանակ։ Որպեսզի դրա տակից դուրս գան, SMS ուղարկեցին: Հաջորդ օրը զանգեցի ջրբաժանին, ասացի՝ արի իմ ջուրը տուր։ Պարզվեց՝ իրենք չեն որոշել՝ ինձ ջուր ոնց են տալիս, տալիս են, թե չեն տալիս: Անցավ ևս 3 օր ու ջուր չտրամադրեցին»,- պատմեց Խաչիկը:

Պաշտոնեական դիրքի չարաշահման հիմքով Խաչիկ Հովսեփյանը դիմել է դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել, որպեսզի փոխհատուցվի ստացված վնասը. «6-700 հազար դրամի յոնջա պետք է ծախեի, որը չջրելու պատճառով չեմ կարող վաճառել, և մոտ 300 հատ ծառ է չորացել, ինձ թվում է՝ մոտ 2 միլիոն էլ դա կբռնի: 2-3 մլն դրամի վնաս եմ կրել»։

Հասկանալու համար՝ ինչո՞ւ Խաչիկ Հովսեփյանին ջուր չեն տալիս, այցելեցինք Էջմիածնի ջրօգտագործողների ընկերություն։ Գործադիր տնօրեն Սամվել Համբարձումյանը ներկայացրեց իր բացատրությունները. «Խաչիկին տեղյակ է պահվել՝ ջրաչափություն կարվի, անպայման ջուրը կտրվի: Երևի դրանից ըմբոստանում են՝ չեն ուզում ջրաչափություն արվի, ուզում են անսահմանափակ ջրեն իրենց համար, տենց չի կարող լինել»։

Խաչիկին ջուր տրամադրվում է թե՛ ինքնահոս, թե՛ մեխանիկական եղանակով՝ 1 խ.մ.-ը 11 դրամ սակագնով: Խաչիկ Հովսեփյանը, ըստ ընկերության տնօրենի, նախկինից պարտք է ևս 80 հազար դրամ, ևս 630.000 դրամ էլ՝ 485 ժամ մեխանիկական եղանակով ջրելու դիմաց: Համբարձումյանի խոսքով՝ Խաչիկ Հովսեփյանը հրաժարվում է ստորագրել ջրբաշխի մատյանում՝ մատնացույց անելով ջրի թանկությունը։ Որոշ հողատերեր, ըստ ընկերության տնօրենի, մտածում են, թե նախկինի պես ոռոգման ջրի համար վճարում պետք է կատարեն հեկտարի հաշվարկով, բայց իրականում ջուրը տրվում է խորանարդ մետրով։

«Խաչիկը ջրել է անսահմանափակ, կարող եք հարցնել կողքի ջրօգտագործողներից, ոչ մի խնդիր չի ունեցել։ Այս պահին ինքը չի ուզում վճարել, մենք կտանք ջուրը, բայց կդիմենք դատարան՝ իրենից պահանջելու գումարը։ Կա մարդու տեսակ, որ ուզում է իր եկամուտն ունենալ մեր ջրի հաշվին՝ չվճարելով ջրի համար, խաբելով և այլն։ Տենց չի կարող շարունակվել»,- ասաց Սամվել Համբարձումյանը:

Հակադարձելով ՋՕ ընկերության գործադիր տնօրենի պնդումներին՝ Խաչիկը Հովսեփյանը կասկածի տակ է դնում ներկայացվող 630 հազար դրամի պարտքը. «Իրենք երբեք իմ մոտ չեն չափել ջուրը ո՛չ այս, ո՛չ մնացած տարիներին, ու նման բան ասելն անհեթեթություն է։ Եթե գային չափեին, կտեսնեին, որ ես նույնիսկ 400 հազար դրամի ջուր չեմ օգտագործել»։

Մինչ պատմությունը կհայտնվի իրավապահների դաշտում ու կստանա հանգուցալուծում՝ Խաչիկ Հովսեփյանի կեռասենիները կչորանան։ Գյուղատնտեսը, սակայն, չի հուսահատվում՝ արհեստական ջրամբար է կառուցում։ Մտադիր է նաև կաթիլային ոռոգում անցկացնել ու դառնալ հնարավորինս ինքնաբավ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան