Հորինեք հեքիաթներ և հրապարակեք դրանք. Նունե Սարգսյան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը «Զանգակ» գրատան «Աբովյան» մասնաճյուղում փոքրիկ ընթերցողներին և նրանց ծնողներին է ներկայացրել իր և թոռնուհու՝ Սավաննայի հեղինակած «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի հայերեն տարբերակը։

«Նունե Սարգսյանը պատմել է հեքիաթի ստեղծման մասին, հատվածներ կարդացել գրքից եւ պատասխանել հետաքրքրասեր փոքրիկների հարցերին: «Երբ Սավաննան երեք տարեկան էր, ինձ խնդրեց հեքիաթ պատմել, և մենք սկսեցինք հեքիաթներ հորինել։ Երբ հորինում էինք, չէինք մտածում, որ մի օր գիրք կգրենք »,– պատմել է տիկին Սարգսյանը և ավելացրել. -Մի օր Սավաննային առաջարկեցի մեր պատմությունները գիրք դարձնել։ Ես նրան համոզեցի նաև, որ գրքի նկարներն ինքն անի։ Կենդանիներին ես ընտրեցի, իսկ անունները՝ Սավաննան»։

«Դուք էլ հորինեք հեքիաթներ և հրապարակեք դրանք»,- խոսքն ուղղելով փոքրիկներին՝ ասել է Նունե Սարգսյանը, իսկ ծնողներին խորհուրդ է տվել վաղ հասակից բացահայտել երեխաների տաղանդը։ «Քաջալերեք, որ մեր երեխաները չմոռանան արվեստը»,– նշել է նա։

Ոգևորված փոքրիկները տիկին Սարգսյանին պատմել են, թե իրենք ինչի մասին կցանկանային հեքիաթ գրել։ Նունե Սարգսյանը տեղեկացրել է, որ Սավաննայի հետ սկսել են աշխատել երկրորդ գրքի վրա, սակայն դեռևս չի բացահայտել հեքիաթի բովանդակությունը։

«Զանգակ» հրատարակչության մանկապատանեկան բաժնի խմբագիր Ալվարդ Ջիվանյանը նշել է, որ տպավորված է Նունե Սարգսյանի և Սավաննայի գրքով, քանի որ նրանք կարողացել են «խնամքով ներկայացնել երեխաների չարաճճիությունները»։ «Բոլորիս երեխաները պատերին նկարում են, բայց բոլորս չէ, որ դա նկատում ենք: Տիկին Սարգսյանը դա նկատել և բացառիկ խնամքով ամրագրել է»,- ասել է «Զանգակ» հրատարակչության ներկայացուցիչը և հույս հայտնել, որ տիկին Նունե Սարգսյանի հետ համագործակցությունը դեռ երկար կշարունակվի»,- ասված է հաղորդագրությունում: