Միջնավանում կհիմնենք նռան և արքայանարնջի ուսումնափորձացուցադրական այգի. ՀԱԱՀ-ի ռեկտոր

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակությունն այսօր իր մասնակցությունն է ունեցել ԱՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնած «Գյուղատնտեսության ներկան և ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանսին:

ԱՀ    Նախագահ Բակո Սահակյանի  հետ  հանդիպումից  հետո    այս  մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ասել է Հայաստանի ազգային  ագրարային համալսարանի  ռեկտոր Վարդան  Ուռուտյանը:
Նրա  խոսքով՝  իրենց  համալսարանի   մի  խումբ   մասնագետներ   գիտագործնական   կոնֆերանսի    չորս  փուլերի  ընթացքում ներկայացրել    են    գյուղատնտեսության   տարբեր   խնդիրներ՝  քննարկել  մի   շարք  հարցեր    և  նախանշել    համատեղ  իրականացվելիք   ծրագրերը:
«Հայաստանի  ազգային ագրարային համալսարանը  սերտ  համագործակցում  է   Շուշիի  տեխնոլոգիական  համալսարանի  հետ:  Համատեղ  քննարկում  ենք  ուսումնամեթոդական    տարբեր  խնդիրներ,   մեր  բուհում  դասախոսները   պարբերաբար   վերապատրաստում  են     անցնում: Ունենք  նոր   նախաձեռնություն, որի  մեկնարկը  տրվել  է    անցած  տարի.    մեր  ուսանողներն   ուսումնաարտադրական   պրակտիկա  են  անցնում     ԱՀ-ում:
Ուսանողներն  ուսումնասիրել  են  Քաշաթաղի շրջանի  Միջնավանի, Կովսականի, Իշխանաձորի    տարածաշրջանի    գյուղերի  հնարավորությունները, կազմել բիզնես  ծրագրեր  և  այն  ներկայացրել  բարերաներին: Աշխատում  ենք  գործընկեր  հիմնադրամների  հետ, մասնավորապես,   «Թուֆենկյան»    բարեգործական  հիմնադրամի: Գալիք  տարի   Միջնավանում   կհիմնենք  3-5  հա   նռան  և   արքայանարնջի    ուսումնափորձացուցադրական     այգի, որտեղ    կտնկվեն  նաև  տարբեր  սորտերի  բերքատու   ծառեր: Մենք   մշտապես  պատրաստակամ  ենք     աջակցել    ԱՀ  մեր  գործընկերներին,  բուհի  աշխատակիցներին  և   ուսանողներին,  որը    կրելու  է   շարունակական    բնույթ»,-  մասնավորապես  ասել  է  Վ.   Ուռուտյանը: