Ընդդիմադիր պատգամավոր Արման Բաբաջանյանը հիասթափված է ԵՄ երկրներում վիզաների ազատականացման Հայաստանի հեռանկարից։ Պատգամավորը խորհրդարանական պատվիրակության հետ հուլիսի 2-ից 4-ը եղել է Լեհաստանում մասնակցելու արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստին: «Պետք է հիասթափեցնեմ բոլորիս, լեհերը մեզ չեն պաշտպանելու այդ հարցում, որովհետեւ շատ կոնկրետ հարցադրումներ ունեն մեր արտաքին քաղաքականության, մեր հանձնառությունների վերաբերյալ։ Եվ ակնկալել, որ էն սպասումները, որ …

