Հետհեղափոխական Հայաստանում ուշագրավ բացահայտումներ եղան արագաչափ և տեսանկարահանող սարքերը սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» և «Էլիպս» ընկերությունների գործունեության հետ կապված: Թարմ դեպքն այն էր, որ օգոստոսի 13-ին ձերբակալվեց, իսկ 15-ին՝ կալանավորվեց «Սեքյուրիթի դրիմ» ընկերության սեփականատեր Ալեքսան Զաքարյանը: Քննչական կոմիտեից Factor.am-ին փոխանցել էին, որ նա կալանավորվել է առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առիթով քննվող քրեական գործի շրջանակում: …

