#փոխիրաշխարհը․ ՄԻՊ-ը ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավի մեկնարկը սկսել է դպրոցից

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը սկսում է ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավ:

«Ծրագրի մեկնարկի առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներառական կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը և հաշմանդամություն ունեցող Գոհար Նավասարդյանը հանդիպել են Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 հիմնական դպրոցի աշակերտների հետ։ Դպրոցը 2007 թվականից իրականացնում է ներառական կրթություն։

«Մենք պետք է խթանենք մեր երկրում ներառական կրթությունը, բացահայտենք յուրաքանչյուր երեխայի կարողություններն ու նպաստենք նրանց ինքնադրսևորմանը։ Մենք պետք է նաև հարգանքով վերաբերենք յուրաքանչյուր երեխայի և նրանց ինքուրույն կյանք վարելու հմտություններ սովորեցնենք»,- բացման խոսքի ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա երեխաներին հետ քննարկել է իրենց իրավունքներն առնչվող հարցերը։

Անահիտ Բախշյանը կարևորել է, որ բոլոր կրթօջախները հարմարեցված լինեն, իսկ կրթությունը հասանելի լինի բոլոր երեխաների համար։

Գոհար Նավասարդյանը, ով վերջերս միջազգային մրցույթում մրցանակի է արժանացել, երեխաներին կոչ է արել  կամքի ուժ դրսևորել կյանքում բոլոր խնդիրները հաղթահարելու համար։

«Ես երկար ժամանակ տնային պայմաններում եմ ստացել կրթություն, ու հիմա շատ ուրախ եմ տեսնել, որ երեխաների համար ստեղծված են հնարավորություններ ուսումը հենց դպրոցում ստանալու, միմյանց հետ շփվելու համար»,- ասել է Գոհար Նավասարդյանը»,- ասված է հաղորդագրությունում: