Ինձնով լիներ բոլորդ ճաղերի հետևում կլինեիք. սպանված ոստիկանի կինը` Ծռերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
Բոլորը

Արդեն մեկ տարուց ավելի է ասում եմ, որ Արմեն Բիլյանը անհարկի գտնվում է կալանքի տակ, խնդրում եմ դատարանին ուշադրություն դարձնել և վերանայել նրա խափանման միջոցը. այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը։

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից միայն Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։

«Արդեն մեկ տարուց ավելի է՝ ասում եմ, որ Արմեն Բիլյանը անհարկի գտնվում է կալանքի տակ։ Մենք այս մարդու տարիները գողանում ենք, խնդրում եմ դատարանին ուշադրություն դարձնել և վերանայել խափանման միջոցը, ոչ մի մտահոգվելու բան չունեք, որ մենք կխուսափենք, չենք գա, մենք հետամուտ ենք լինելու մեր կյանքի գնով Հայաստանում արդարադատություն իրականացնելու համար»,- հայտարարեց Մանուկյանը։

Վերջինիս խոսքով՝ Արմեն Բիլյանը վատառողջ մայր և քույր ունի: «Աղջիկն ԱՄՆ-ից մի քանի անգամ եկավ՝ գնաց, պետք է ամուսնանա, ջահել կյանք է խորտակվում, հիմա մենք տնաքանդությա՞մբ ենք զբաղվում, թե՞ տուն կառուցելով»,- ասաց նա։

Մանուկյանի հայտարարությանն արձագանքեց սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը՝ գործով տուժողի իրավահաջորդ Հասմիկ Ոսկանյանը։ «Երեք ջահել տղաների կյանք է խորտակվել, երեք ընտանիք է քանդվել, իսկ դուք ցանկանում եք նոր ընտանիք կառուցել երեք զոհերի հիշատակի վրա։ Ու՞մ մայրն ու քույրը հիվանդ չեն, դուք տեղյա՞կ եք երեք հոգու քույրերի ու ծնողների վիճակից, եթե ինձ մնար, բոլորը պետք է ճաղերի հետևում լինեին, ոչ թե ազատ պտտվեին, տղաները հողի տակ են, դուք ձեզ համար հանգիստ ման եք գալիս»,- հայտարարեց նա։

Նշենք, որ այսօրվա նիստում Պավլիկ Մանուկյանը ցուցմունք տվեց և պնդեց նախկինում արված հայտարարությունը, թե Արմեն Բիլյանը չի եղել ոստիկան Գագիկ Մկրտչյանին կրակողը, այլ Էդուարդ Գրիգորյանը: Մանուկյանի խոսքով՝ Մկրտչյանը մահացել է Էդուարդ Գրիգորյանի պատահական կրակոցից: Մանուկյանի այս հայտարարությունը, սակայն, տուժողի իրավահաջորդի համար արժանահավատ չէր։

«Ասում եք պատահական կրակոց, պատահական չի եղել, երկու քայլ հետ եք գնացել ու բանալի չտալու համար կրակոց եք արձակել»,- դիմելով Պավլիկ Մանուկյանին, ասաց Հասմիկ Ոսկանյանը, ապա հավելեց. «Դուք ինձ մեղադրում էիք իմ ցուցմունքը փոխելու համար, տարիուկես նստելուց հետո նոր հիշեցիք, որ Արմեն Բիլյանի չի եղել կրակողը, այլ մեկ ուրիշն է, կարո՞ղ է մի քանի տարի քնեք՝ արթնանաք, ասեք Վարուժան Ավետիսյանն է»։

Մանրամասները` տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան