Արճիս գյուղի բնակիչները վաղ առավոտից փակել են Բագրատաշեն-Ալավերդի մայրուղու Արճիսի հատվածը: Բողոքի ակցիայի պատճառը խմելու ջրի բացակայությունն է: Արփինէ Սարենց Միկիչեան անուն ազգանունով ֆեյսբուքյան օգտատերը նաև տեսանյութ է հրապարակել բողոքի ակցիայից: Նշենք, որ խնդրին անդրադարձել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը արճիսցիների հետ …

