ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ուժը կորցրած է ճանաչվել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի «Վ. Վ. Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը»,- ասված է հրամանագրում: …

