Այսօր աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը։ Նա ազատվել է նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց սոցապծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանը։ Նա ասաց, որ նախարարի հրամանն իջեցվել է այսօր՝ հուլիսի 16-ին։ Տեղեկացնենք, որ Factor.am-ը պարբերաբար անդրադառնում էր Սոցիալական ծառայությունում տիրող …

