Հորդորում եմ աշխարհի բոլոր ղեկավարների կանանց, քույրերին ու մայրերին չհաշտվել և թույլ չտալ այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայում. Աննա Հակոբյան

Լուրեր

05.06.2026 | 22:20
Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է
05.06.2026 | 22:19
ԵՄ-ն Նախիջևանի երկաթուղու վերականգնումն առանցքային ներդրումային նախագծերից մեկն է համարում
05.06.2026 | 22:09
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումը․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 22:04
«Օսիպյանը կմահանա՝ ձեր խղճին կմնա»․ 18 օր հացադուլ, 900 ստորագրություն․ Փաշինյանը չի նահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:40
Ռուսաստանից Հայաստան չվերթների թիվը հունիսի 4-6-ին աճել է մոտ 33%-ով
05.06.2026 | 21:30
Ում է ընտրում Հայաստանը․ ինչ են ցույց տվել նախընտրական 10 հարցումները
05.06.2026 | 21:19
Եղիշե Մելիքյանը և Օգնյեն Չանչարևիչը` Ղազախստանի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:09
Կես միլիոն դոլարից ավելի՝ Meta-ին․ քաղաքական ուժերի գովազդային ծախսերը 
05.06.2026 | 20:56
Բանավեճի պնդումները՝ սխալներից մինչև մանիպուլյացիաներ․ Factor TV-ի ստուգումը՝ իրական ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:51
Ներքին Չարբախում ընդդիմադիրների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է. ՆԳՆ
05.06.2026 | 20:48
CNN-ը պնդում է՝ պատերազմի ընթացքում Իսրայելն Ադրբեջանում գաղտնի զորքեր է տեղակայել ու գործողություններ արել Իրանի դեմ․ Բաքուն հերքում է
05.06.2026 | 20:30
Երևանում մեկնարկել է Չեխիայի վիզաների դիմումների ընդունման կենտրոնի աշխատանքը
05.06.2026 | 20:16
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:12
1 մլրդ դրամից ավելի է ծախսվել արտահիմնադրամային միջոցներից․ Եգորյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:59
«Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Աննա Հակոբյանն Araratchallange փառատոնի ժամանակ խոսել է խաղաղության անհրաժեշտության մասին, ներկայացրել ‹‹Կանայք հանուն խաղաղության›› նախաձեռնության նպատակը

«ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ‹‹Ավրորա›› մարդասիրական նախաձեռնության բարի կամքի դեսպան Աննա Հակոբյանը հոկտեմբերի 19-ին Ազատության հրապարակում  ներկա է գտնվել Araratchallange փառատոնի բացման արարողությանը, որն անցկացվում է ‹‹Ավրորա›› նախաձեռնության շրջանակում։ ‹‹Ավրորա›› մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է Ազատության հրապարակում գործող տաղավարներով։ Այնուհետև Աննա Հակոբյանը ‹‹Ժամանակն է՝ վերասահմանելու խաղաղությունը›› խորագրով ելույթով ներկա է գտնվել Ararat challange փառատոնի քննարկումների 1-ին հարթակում։ ՀՀ վարչապետի տիկինն անդրադարձել է խաղաղության պահպանման անհրաժեշտությանը՝ շեշտելով, որ իսկապես չափազանց կարևոր է վեսահմանել խաղաղությունը։ Տիկին Հակոբյանը շեշտել է, որ դրա կարիքն ամբողջ աշխարհն ունի։

‹‹Ավանդաբար խաղաղությունը համարվում է պատերազմի հականիշը։ Այսինքն, եթե պատերազմ չէ, ուրեմն խաղաղություն է։ Բայց արդյո՞ք դա այդպես է։ Արդյո՞ք բոլոր այն իրավիճակներում, որտեղ պատերազմ չէ իր դասական իմաստով, երբ կրակում են, քաղաքներ են ավերում, արդյո՞ք եթե նման իրավիճակ չէ, մենք ունենք խաղաղություն։ Բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել աշխարհի տարբեր երկրներից, երբ դա այդպես չէ։ ‹‹Խաղաղություն›› և ‹‹պատերազմ›› հասկացությունները փոխել են իրենց նախնական իմաստը։ Արդյո՞ք մենք այս պահին խաղաղության մեջ ենք, երբ գիտենք, որ Սիրիայի և Թուրքիայի սահմանին պատերազմ է։ Իմ խորին համոզմամբ՝ ոչ։ մենք տեսնում ենք պատերազմը, տեսնում ենք լուսանկարները, տեսնում ենք մարդկանց, որ փախչում են ռումբի պայթուններից››,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ խաղաղությունը կախված է նաև յուրաքանչյուր անհատից և այն հանգամանքից, թե իր կյանքի ընթացքում ինչ է անում մարդը ոչ միայն իր, այլև իր հարևանի, իր քաղաքի, երկրի խաղաղության ու բարեկեցության համար։

‹‹Յուրաքանչյուր օր մենք մեզ հարցնենք՝ իսկ այսօրվա ընթացքում մենք ի՞նչ արեցինք և ինչո՞վ օգտակար եղանք։ Ի՞նչ քայլ արեցինք, որով մարդկությունն ավելի մոտեցավ բարությանը։ Որովհետև հակառակի պակաս մարդկությունը չունի, դժբախտաբար։ Պետք է պահպանել բալանսն ի օգուտ խաղաղության և հումանիզմի››,- ասել է ՀՀ վարչապետի տիկինը։

Քննարկմանը Աննա Հակոբյանը խոսել է ‹‹Կանայք հանուն խաղաղության›› նախաձեռնության մասին՝ շեշտելով, որ այն վերաբերում է բացառապես պատերազմական  իրավիճակներ թույլ չտալուն և որոշում կայացնողներին հորդորելու որպեսզի իրենց աշխարհաքաղաքական  խնդիրները լուծելու համար ընտրեն մեկ այլ ճանապարհ, քան պատերազմն է։

‹‹Անկեղծ ասած, այս օրերին, երբ Սիրիայում ողբերգական վիճակ էր, մտածում էի այդ նախաձեռնությունը հնարավորինս հասանելի դարձնել Թուրքիայի առաջին տիկնոջը կամ Միացյալ Նահանգների առաջին տիկնոջը կամ մյուս բոլոր երկրների տիկիններին, ովքեր ունեն անելիք Սիրիայում խաղաղությունը վերականգնելու կապակցությամբ։ Ես մտածում էի, որ կարող եմ խնդրել, հորդերել այդ երկրների տիկիններին, մարդկայնորեն, որպես կին, որպես մայր ուղղակի իրենց ամուսիններին խնդրել դադարեցնել այդ սպանդը։ Ես հասկանում եմ, որ սա կարող է մի փոքր միամիտ հնչել, բայց յուրաքանչյուր մեծ գործ սկսվում է փոքր քայլերից։ Հորդորում եմ աշխարհի բոլոր ղեկավարների կանանց, քույրերին ու մայրերին չհաշտվել և թույլ չտալ այն ինչ այսօր կատարվում է Սիրիայում։ Բարձրաձայնել հենց տանը՝ իրենց պատերի ներսում։ Այդտեղից կարող է սկսվել խաղաղությունն ամբողջ աշխարհում››,- ասել է Աննա Հակոբյանը։

Նույն հարթակում ելույթներով հանդես են եկել Լեյմա Գբովեն, Միխայիլ Պիոտրովսկին, Գարեթ Էվանսն ու Պեր Սթենբեքը»,- ասված է հաղորդագրությունում: