«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը արժեքավոր ծրագիր է իրականացնում. նախագահն ընդունել է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովի մասնակիցներին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիխտենշտայնի արքայադուստր Տատյանա Լատորֆին, Եվրոպական հանձնաժողովի կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի գլխավոր հանձնակատար Թեմիս Քրիստոֆիդուին, «Կրթություն բոլորի համար» (Teach For All) միջազգային կրթական ցանցի համահիմնադիր և ղեկավար Ուենդի Քոփին, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանին և «Կրթություն բոլորի համար» ցանցի միջազգային խորհրդակցական հանձնախմբի անդամ Չավիե Պրատս-Մոննին:

«Հյուրերը Հայաստանում են՝ մասնակցելու «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովին, որն այս տարի անցկացվում է մեր երկրում: Նրանք նախագահին տեղեկություններ են ներկայացրել համաժողովի, իրենց ծրագրերի ու աշխատանքների մասին:

Նախագահ Սարգսյանը ողջունել է Հայաստանում համաժողովի անցկացումը: Նա նշել է, որ «Կրթություն բոլորի համար» ցանցի ծրագիրը հաջողությամբ է իրագործվում ինչպես շատ երկներում, այնպես էլ Հայաստանում՝ հնարավորություն տալով երիտասարդ ու տաղանդավոր մասնագետներին դասավանդել անգամ հեռավոր դպրոցներում: «Այն իսկապես արժեքավոր ծրագիր է: Հուսով եմ, շարժումը երկար կյանք կունենա Հայաստանում և հաջողությամբ կշարունակվի»,-նշել է նախագահը՝ հաջողություններ մաղթելով թե՛ «Կրթություն բոլորի համար» ցանցին, թե՛ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամին: Նախագահը գնահատելի է համարել նրանց գործունեությունը և արդյունավետ աշխատանք մաղթել համաժողովին»,- ասված է հաղորդագրությունում: