Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա վաղը՝ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ընթացքում։ Այդ մասին Factor.am-ին փոխանցեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ «Հարցազրույցը սպասվում է վաղը՝ կեսօրից հետո, ի թիվս այլ հարցերի՝ վարչապետը կանդրադառնա նաև այդ հարցին»,- ասաց վարչապետի խոսնակը։ Սահմանադրական դատարանի շուրջ աղմուկ բարձրացավ, երբ Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ …

