Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը (ԱՀՀԿ) «Արդյո՞ք Թրամփն ունի հայկական ձայների կարիքը» վերտառությամբ վերլուծական հոդված է հրապարակել՝ անդրադառնալով ԱՄՆ-ում հայազգի բնակչության քվեի կարևորությանն այդ երկրի նախագահական ընտրություններում՝ ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբերին նախանշված քվեարկությանը՝ մասնավորապես: Աղյուսակի միջոցով ներկայացվում է նաև հայահոծ նահանգներում 1992 թվականից ի վեր ԱՄՆ նախագահի թեկնածուների ստացած աջակցության պատկերը: Կենտրոնի հրապարակման մեջ, մասնավորապես, նշվում …

