ՄԻՊ գրսենյակից տեղեկացնում են, որ վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևում է Տավուշի մարզի Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության պատճառով իրականացվող բողոքի ակցիային։ «Պաշտպանի աշխատակազմը հարցը քննարկել է Մարզպետարանի, Այրում խոշորացված համայնքի ղեկավարի, ինչպես նաև գյուղի վարչական շրջանի ներկայացուցչի հետ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրվել է պարզաբանում, որ ձեռնարկվում են քայլեր խնդրի ժամանակավոր և …

