Պետգնումների գործընթացին մասնակցողների իրավունքները կլինեն ավելի պաշտպանված․ ՄԻՊ-ի առաջարկներն ընդունվել են

Լուրեր

07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ընդունվել է գնումների գործընթացի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կարգավորումների մասին որոշում, որի մեջ ներառված են նաև Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները։

«Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներն ուղարկվել էին Վարչապետի աշխատակազմ, ապա Վարչապետի հանձնարարությամբ Ֆինանսների նախարարությունը մշակել էր կառավարության որոշման նախագիծը՝ անհրաժեշտ կարգավորումներով։ Պաշտպանը կարևոր է համարում Կառավարության հետ համագործակցության նման ձևաչափը:

Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ ամրագրվել է, որ գնումների գործընթացում հայտերի բացման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում անհամապատասխանություններ արձանագրվելու պարագայում մասնակցին այդ մասին տեղեկացնելիս հստակ նշել, թե կոնկրետ որ հարցին է վերաբերում անհամապատասխանությունը։ Այսուհետ գնումների գործընթացում մասնակցի հայտում անհամապատասխանություններ արձանագրվելու դեպքում հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցելու է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը՝ մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրելով հայտնաբերված անհամապատասխանությունները:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նախագիծը մշակել էր հաշվի առնելով հասցեագրված բողոքները։ Մասնավորապես, գործարար կազմակերպություններից մեկի ղեկավարը, համաձայն չլինելով պետական կարիքների համար կազմակերպված հրատապ բաց մրցույթին մասնակցած մրցույթի արդյունքներին, դիմել էր պետական գնումների բողոքները քննող անձին՝ միաժամանակ ներկայացնելով միջնորդություն Մարդու իրավունքների պաշպանին՝ բողոքի քննությանը որպես կողմ ներգրավելու համար։

 

Գործարարների իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխավորման նպատակով Պաշտպանի ներկայացուցիչը որպես կողմ մասնակցել էր գնումների հետ կապված բողոքի քննությանը։ Արդյունքում, բավարարվել էր պետական գնումներին մասնակցած գործարարի բողոքը։

Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ ընդունված փոփոխությունները կապահովվեն գնումների կազմակերպման գործընթացում պետական մարմինների կողմից որոշակիության և հստակության սկզբունքների պահպանումը»,- ասված է հաղորդագրությունում: