Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից
Հասարակություն
21.10.2019 | 12:48Պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Սեյրան Օհանյանը երեկ մեկնել է Գերմանիա։
Այս մասին Factor.am-ին հայտնեց վերջինիս փաստաբան Կարեն Մեժլումյանը։
Օհանյանը, հիշեցնենք, դիմել էր դատարան՝ խնդրելով իրեն թույլատրել բուժման նպատակով կարճ ժամանակով լքել Հայաստանը։ Դատարանը բավարարել էր այս միջնորդությունը։
Լիլիթ Շաբոյան