ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեր հարցին տվեց բացառիկ պատասխան. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ պաշտոնական պատվիրակությունը հոկտեմբերի 11-14-ը Լոնդոնում մասնակցել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանին: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Լոնդոն մեկնելուց առաջ պատրաստվել են բոլոր այն զեկույցների շահարկմանը, որոնք կարող էին օգտագործել Ադրբեջանի կեղմից, և որը կարող էր կրկին բարձրաձայնել, թե Հայաստանը, իբր, «գրավել է» Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը, ինչը չի տեղավորվում Մինսկի խմբի՝ մինչ այսօր տված որևէ բանաձևում:

«Մենք այդ բոլոր զեկույցների մեջ պատրաստել էինք նաև մեր հիմնական հնչեցվելիք հարցը: Իհարկե, ԱԳՆ-ի համապատասխան կառույցների հետ մի քանի հանդիպում ունեցանք՝լավ գիտակցելով, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությունն այդ հնարավորությունը տալիս է: Ճիշտ է, պատրաստել էինք մի քանի հարցեր, բայց կանգնեցինք մեկ հարցի տարբերակի վրա: Ակնկալում էինք, որ կստանանք պատասխանի այդ բովանդակությունը, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ըստ էության, մեր հարցին տվեց բացառիկ պատասխան, որի մասին մամուլում արդեն տարածվել է»,- այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 14-ին Լոնդոնում Դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ ասել էր, որ ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման ջանքերին:

Անդրանիկ Քոչարյանի փոխանցմամբ՝ արդեն պատրաստվում են Կիևում կայանալիք գարնանային նստաշրջանին, որի ժամանակ ևս շարունակելու են իրենց նախաձեռնողական մոտեցումները: «Ամեն ինչ համընկավ նրա հետ, որ Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություններ էր սկսել, և այս Վեհաժողովի մթնոլորտը, ըստ էության, պտտվում էր այդ իրադարձության շուրջ, թեմաներն առնչվում էին ընդհանրապես այն զինված ուժերի ապագային՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ կապված և այն մտահոգություններին, որոնք առնչվում էին ՌԴ-ի, Չինաստանի զինված ուժերի զարգացումներին: Քանի որ բոլորը գիտեին, որ մասնակցելու է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Սիրիայի թեման դարձավ ամենակարևոր մտահոգությունը: Կարծեք թե ՆԱՏՕ-ն գիտակցում էր, թե այնտեղ ինչ է կատարվում, բայց իրավական առումով խնդիր չէր տեսնում, ինչը դժգոհություն առաջացրեց ՆԱՏՕ-ի անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների շրջանում»,- շեշտեց նա:

Մանրամասները՝տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան