«Գիտե՞ք ճնշումը որն է՝ ավտոմատ պահելը»․ ԱԺ-ում մեկնաբանում են ՍԴ նախագահի անձի շուրջ զարգացումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Մեզ ոչ մի լավ տեղ չի տանում այն գործընթացը, որ ստեղծվել է Հրայր Թովմասյանի ընտանիքի շուրջ»,- այսօր խորհրդարանում զգուշացնում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։ «Ես դեմ եմ, որ մենք անձնավորենք որևէ քաղաքական հարաբերություն, քաղաքական հարաբերությունը պետք է պահենք քաղաքական մակարդակի և իրավական մակարդակի։ Եթե կան իրավական խնդիրներ, ապա պետք է ոչ թե անձի հետ, այլ ինստիտուտի հետ աշխատենք»,- ասում է Բագրատյանը։

Նա զգուշացնում է, որ իշխանության մոտ շեղում կա քաղաքական ընթացքից և դրա պատճառն այն է, որ արդարադատություն իրականացնելու քաղաքական օրակարգ չկա․ «Պետք է հստակ լինի քաղաքական ուժի մոտեցումը արդարադատությանը, այսինքն, եթե մենք ունենում ենք քաղաքական այդ գիծը, այլևս հեշտ է լինում ճիշտ որոշումներ կայացնելը»։

«Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լևոն Զուրաբյանն արտառոց ոչինչ չի տեսնում Հրայր Թովմասյանի անձի շուրջ տեղի ունեցող զարգացումներում, հիմա իրավապահները կարողանում են ուղղակի իրականացնել իրենց գործառույթները, որը նախկինում հնարավոր չէր։ «Էդ նույն մարդիկ, որոնք կատարել են էդ հանցագործությունները, նրանց անմիջական ղեկավարներն էին Սերժ Սարգսյանը, մնացածը, որոնք նրանց նկատմամբ կիրառել են ճնշումներ, հիմա էդ ճնշումները չկան»,- վստահեցնում է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Ըստ նրա, ընտանիքի անդամներին բացատրության հրավիրելը նոր Հայաստանի պայմաններում ճնշում համարելը չափազանցություն է․ «Գիտե՞ք ճնշումը որն է՝ ավտոմատ պահելը, ասենք, ինչը որ ՍԴ-ում մենք գիտեինք, որ արել էին 2008 թվականին, որպեսզի իրենց հարմար լուծում ստանային, Արմեն Գևորգյանի կողմից զանգելը ՍԴ նախագահին և հրամայելը։ Այ ճնշումները դրանք էին»։

Անդրադառնալով Թովմասյանի լիազորությունները կասեցնելու խորհրդարանի նախագծին, Լևոն Զուրաբյանը նկատում է, որ դա չհիմնավորված քայլ էր, որը Սահմանադրական դատարանին հնարավորություն տվեց ծաղրել Ազգային ժողովին, ինչպես նաև լեգիտիմացրեց Սահմանադրական դատարանի անդամներին, որոնք այդ նախագծով դարձան դատավոր։

«Պետք է իրականացնել Հայաստանում լեգիտիմ իշխանության վերջին ակտը, վերջին այդ մնացորդը, վերջին բաստիոնը պետք է վերադարձնել ժողովրդին։ Շատ պարզ ձևով, պետք է իշխանության համապատասխան մարմինները, նախագահը, դատավորների խորհուրդը պետք է նշանակեն դատավորների, 7 դատավոր նշանակեն, ձևավորեն նոր լեգիտիմ Սահմանադրությանը համապատասխան մարմին, և այդ մարմինը որոշումներ ընդունի»,- ասում է պարոն Զուրաբյանը։

Իմքայլական Նիկոլայ Բաղդասարյանը լուծումն այլ կերպ է տեսնում։

«Ես այն տեսակետին եմ, որ բոլոր դեպքերում, ինչ եղել է նախկինում, ճիշտ լուծումը Սահմանադրության մեջ համապատասխան հոդվածների փոփոխություն է ոչ հանրաքվեի ձևով և դա կբերի ճգնաժամի հաղթահարման, և խնդիրը պետք է այնպես լուծվի, որ չտուժի ո՛չ դատական համակարգը, ո՛չ Սահմանադրական արդարադատությունը, ո՛չ էլ մեր հասարակությունը»,- պարզաբանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը։

Խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ընդհանրապես կարծում է, որ խորհրդարանը պետք է փորձի բոլոր տարբերակները, որոնք կօգնեն գործին։

«Մեր հնարավոր լուծման տարբերակների մեջ մտնում է յուրաքանչյուր տարբերակ, որը կաշխատի։

-Այսինքն, բոլորը փորձելու՞ եք։

-Եթե կարիք լինի բոլորը փորձենք, բոլորը փորձելու ենք, ի՞նչ է եղել»,- ասում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա, Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծվելու է մոտ ապագայում։

«Կլինի կտեսնեք»,- խոստանում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան