Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել Սիրիայի տարածքում Թուրքիայի գործողությունների մասին՝ դրանք ռազմական հանցագործություն որակելով: Այս մասին գրում է ՍԱՆԱ-ն՝ վկայակոչելով AFP-ն: Զեկույցի համաձայն՝ թուրքական ուժերն ու դրանց հետ կապված խմբավորումներն անտեսել են քաղաքացիական անձանց կյանքի իրավունքը վտանգավոր խախտումների և ռազմական հանցագործությունների միջոցով, այդ թվում՝ սպանության և ագրեսիայի, որոնց զոհ են դարձել խաղաղ բնակիչներ: …

