Այս տարի գրանցվել է 2954 ՃՏՊ, որի հետևանքով կա 220 զոհ և 4253 վիրավոր. Էնֆիաջյանը նախագիծ ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
Բոլորը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի հետ կապված մեր խմբակցության ներկայացուցիչներով բազմիցս մեր մտահոգություններն ենք հայտնել և գտնում ենք, որ կանխարգելող միջոցառումներ պետք է իրականացվեն։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։

«Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ՝ մենք չենք կարող անտարբեր մնալ այն վիճակագրությանը, որը կներկայացնեմ ձեզ և կհրապարակեմ։ Ձեզ եմ ներկայացնում Ճանապարհային ոստիկանության ծառայության կողմից իմ հարցմանը ներկայացված վիճակագրական տվյալները։ Ներկայացնեմ վերջին 2 տարիների տվյալները․ 2018 թվականի ընթացքում գրանցվել է 2539 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 217 անձ և 3741 անձ մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել։ 2019 թվականից մինչ այս ժամանակահատվածն ունեցել ենք 2954 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 220 անձ և 4253 անձ ստացել է վնասվածքներ»,- ներկայացրեց պատգամավորը։

Վահե Էնֆիաջյանը, ամփոփելով ներկայացված տվյալները, նշեց, որ կանխարգելող գործընթացներ պետք է տեղի ունենան, և էական զսպող մեխանիզմներ պետք է ունենանք։ «Ուսումնասիրել ենք միջազգային, ինչպես նաև ԵՏՄ փորձը և գտնում ենք, որ այս նախաձեռնությունը լավագույնս կարող է ամփոփել իրավիճակը»,- նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։