«Օրենքի անհրաժեշտությունը չտեսանք»․ Միքայել Մելքումյանի նախագիծը մերժվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին օրենքի նախագծի հարակից զեկուցողը ներկայացրեց Կառավարության տեսակետը, խնդիրը տրիվյալ է, այսինքն՝ մեկ պատուհան: Եթե այդ մեկ պատուհանը դուք եք ուզում անել, եկեք, համահեղինակ դարձեք, և Կառավարությունը թող գա, ասի՝ ես համահեղինակ եմ քեզ հետ, ոչ թե ասենք, որ մեկ պատուհանը մենք բերենք։ Այս մասին ԱԺ-ում վարման կարգով ելույթի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Ինքս զրուցել եմ նաև բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների հետ: Այսինքն, եթե տարին վերջանա, հանկարծ այդ մեկ պատուհանի լիազոր պատասխանատուն ներդրում չլինի, կառաջանա քաղաքականապես հրաժարականի հարց։ Պետք է քննարկենք, բոլորս շահագրգռված ենք, որ երկրում լինեն ներդրումներ։ Օրենքով պետք է ինստիտուցիոնալ գործիք սահմանենք»,- նկատեց Մելքումյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նկատեց, որ հանձնաժողովի նիստից առաջ իրենք աշխատանքային քննարկման ձևաչափով անդրադարձել են հարցին:

«Եվ այն խնդիրը, որ պետք է հեշտացվեն գործարարի համար աշխատելու պայմանները, հարցը հետևյալն էր, նախ՝ այս հարցը լուծելու համար որքանո՞վ է անհրաժեշտ օրենքը, և երկրորդ՝ Ձեր բերած օրենքի նախագիծը որքանո՞վ է դա լուծում: Պարո՛ն Մելքումյան, 2 տարբերակով էլ մենք այս օրենքի անհրաժեշտությունը չտեսանք»,- նշեց Թունյանը։

Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին օրենքի նախագիծը 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը չընդունվեց։ Նախագծին կողմ քվեարկեց 42 պատգամավոր, դեմ՝ 74, ձեռնպահ՝ 4։

Մանրամասները՝ տեսանյութում: