29.000 դրամ առավելագույն տուգանք. կներդրվի տուգանային միավորների համակարգ. Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Տուգանային միավորների համակարգի կիրառման փաթեթում առավելագույն տուգանքը սահմանված է 29.000 դրամ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Մենք ունենք տուգանային ներդրման փաթեթ, որի մասին բազմիցս խոսել ենք։ Այդ փաթեթն ընդլայնված կանոնակարգում է ճանապարհային երթևեկության ոլորտի մի շարք իրավահարաբերություններ։ Տուգանային միավորման կիրառման այդ փաթեթում առավելագույն տուգանքը սահմանված է 29.000 դրամ, այսինքն՝ տրամաբանությունը նրանում է, որ 30 հազար դրամից սկսած՝ Քրեական օրենսգրքում կան պատիժներ։ Առավել թիրախային է դառնում վարչական տույժերի կիրառման պրակտիկան, որը թեթևացնում է նաև սոցիալական բեռը։ Այս նախագիծը ժամանակավրեպ է, չի կարող լինել 150.000 դրամ տուգանք, և միայն դրանով սահմանափակվենք»,- նշեց Արմեն Խաչատրյանը:

Պատգամավորը նկատեց, որ տուգանային միավորների համակարգը կամ, այսպես կոչված, բալային համակարգի փաթեթը լուծում է այս բոլոր խնդիրները և ստիպում է, որպեսզի մարդիկ դիտավորյալ խախտումներ չանեն։

Մանրամասները՝ տեսանյութում: