«Եթե խանութը գնված ապրանքը հետ է վերցնում, այդ մասին պետք է սպառողին տեղյակ պահի»․ Բաբկեն Պիպոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Գնված ապրանքների փոխանակումն ու վերադարձն այն խնդիրներից է, որի մասին խոսել ենք 2014 թվականից։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծին։

«Ֆունդամենտալ փոփոխոթյուններ ունենք՝ մշակութային տեսանկյունից։ Եթե 2014 թվականին ամեն 5-6-րդ խանութի պատին կարելի էր տեսնել «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» հայտարարությունը, ապա այսօր միայն փոքրիկ խանութներում ենք դա տեսնում, կամ այն խանութներում, որտեղ վաճառվող ապրանքները, օրենքով սահմանված կարգով, վերադարձի ենթակա չեն»,- ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով՝ ժամանակին, երբ տեսչական մարմինը պատասխանատու էր սպառողների իրավունքների պաշտպանության համար, վերջիններս այս կամ այն կերպ կարողանում էին ապահովել ապրանքի վերադարձի գոևծընթացը։

«Երբ քաղաքացին բախվում էր խնդրի․ ահազանգում էր մեր կազմակերպություն կամ պետական մարմին և, մեր միջնոդրությունից հետո, գիտեինք, որ լինելու է պետական կառույց, որն ասելու է, թե սպառողի շահերը ոտնահարվում են։ Այդուհանդերձ, տեսչական բարեփոխումների արդյունքում, տեսչական մարմիններին զրկեցին օրենքով սահմանված իրավունքի ապահովման գործընթացից։ Այսինքն՝ նրանք ստուգում էին բառացապես ապրանքերի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի հետ։ Օրենսդրական փոփոխությունները բերեցին լծակների թուլացման»,- ընդգծեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։

Ըստ նրա՝ պետությունը պետք է մտածի ոչ միայն բիզնես միջավայր ստեղծելու մասին, այլ նաև սպառողների շահերի պաշտպանության։ «Հիմա պետությունն ասում է, որ պետք ա տնտեսվարող սուբյեկտներին պարտադրել՝ տեղադրել վահանակ, որի վրա հստակ կսահմանվեն սպառողի իրավունքները և այն ապրանքները, որոնք փոխանակման կամ վերադարձի ենթակա չեն։ Այսինքն՝ եթե քաղաքացին ապրանքն ինչ-որ խանութ տանի ՝ վերադարձի նպատակով և նրան ասեն, որ օրենքն իրենց վրա չի տարածվում, քաղաքացին կկարողանա ասել՝ «Այդ դեպքում ինչու՞ է վահանակը դրված»։

Վահանակի բացակայությունը տեսչական մարմինը կկարողանա ստուգել և համապատասխան տուգանք կիրառել»,- ասաց Պիպոյանը։ Նրա կարծիքով՝ սա հարցի լավագույն լուծումը չէ, սակայն որպես նվազագույն քայլ, անհրաժեշտ է։

«Սա մեկ քայլ առաջ է, բայց ոչ ամբողջական փաթեթ՝ խնդիրը լուծելու համար։ Սպառող-տնտեսվարող հարաբերություններն այս իրավակարգավորումը չի լուծում։ Փոխվում է միայն այն, որ սպառողն այսուհետ ավելի վստահ կլինի։ Ժամանակին՝ 2014-15 թվականներին, կարողացանք հասնել նրան, որ բազմաթիվ տնտեսավարողների մոտ այդ վահանակը դրված էր՝ անգամ առանց օրենսդրական պահանջի»,- նկատեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան