Ուժայինների ղեկավար կազմում նշանակումների ազատականացումը կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Վերահաստատում ենք այն մոտեցումները, որ այս մարմինների ղեկավար կազմում նշանակումների ազատականացումն այն լուծումն է, որը հնարավորություն կտա Ազգային անվտանգության ծառայություններում և Ոստիկանության համակարգում պրոֆեսիոնալ և վստահելի ղեկավար կազմ ունենալ։ Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Այս փոփոխություններով առաջարկվում են մոտեցումներ, որոնք կոչված են բարձրացնել այս մարմիններում աշխատանքի արդյունավետությունը։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովում քննարկելուց հետո անդրադարձանք նաև մի շարք հարակից օրենքների, որոնցում փոփոխության կարիք կարող է առաջանալ։ Եվ այս փոփոխությունների կատարումը կարող է ամբողջական դարձնել այս նախագծերի փաթեթը, որովհետև այդ փոխկապակցվածությունը տարբեր օրենքների միջև շատ դեպքերում հնարավորություն է տալիս ունենալ այն իրավական կարգավորումը, որը նախատեսվում է։ Չէինք ուզենա, որ կանոնակարգումը լիներ հաշվի չառնելով այն բոլոր հարակից իրավական ակտերը, որոնցում հնարավոր է, որ անհրաժեշտ լինի փոփոխություն իրականացնել։ Մենք հանգեցինք եզրահանգմանը, որ անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ և խորհրդարանին առաջարկում ենք դեմ քվեարկել նախագծին»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։