Երևանում տեղի ունցած դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համաժողովի ժամանակ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսեց նաև հայ-ադրբեջանական հակամարտության մասին: Նախարարն ընդգծեց, որ Ադրբեջանն իր վարած քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիքը: «Խաղաղությունն այլընտրանք չունի: Հայաստանն ու Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար»,- ասաց նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում: Նարեկ Կիրակոսյան

