Արսեն Բաբայանին ձերբակալելը իրավապաշտպանի պնդմամբ՝ քաղաքական է, պատգամավորների խոսքով՝ ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Հատուկ քննչական ծառայությունը երեկ հայտնեց, որ պաշտոնական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը։ Խոսքը Արսեն Բաբայանի մասին է։ Նրա պաշտպանները ձերբակալման որոշումը բողոքարկել են՝ համարելով, որ այն ոչ իրավաչափ է։

«Յուրաքանչյուր նոր քայլ Հրայր Թովմասյանի նկատմամբ, կամ ինչպես մեր ընկերներից մեկն է ասում, «Կոլցո» օպերացիան շարունակելուն ուղղված քայլ, շատ ավելի է փոքրացնում կապը իրավաբանության հետ։ Բաբայանի ձերբակալման դեպքը անհասկանալի է, քանի որ կիրառվում է համաներման ակտը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության` այս գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ, և, նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, ՀՔԾ-ում Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:

Գագիկ Հարությունյանը լիազորությունները վայր է դրել 2018թ․-ի մարտին: Համաներման ակտը տարածվում է մինչև 2018-ի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարված, նույն օրենքով սահմանված արարքների, այդ թվում`պաշտոնեական կեղծիքի վրա: Արսեն Բաբայանը ձերբակալվել է այնպիսի ենթադրյալ արարքի կասկածանքով, որի վրա առերևույթ համաներում է կիրառելի:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասում է՝ Բաբայանին ձերբակալելով փորձում են մութ սենյակում սև կատու որսալ։ Մելիքյանի խոսքով՝ այս քրեական գործը ամենաքաղաքականացված գործերից մեկն է․ « Եթե լիներ ամենաքաղաքականացված գործերի մրցանակաբաշխություն, ապա այս գործը լուրջ հաջողություն կգրանցեր այդտեղ»։

Մինչդեռ իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը Factor.am-ին ասաց՝ Բաբայանի գործը քաղաքական իշխող ուժի հետ չպետք է կապել։ Նա այս գործում քաղաքական հետապնդում չի տեսնում։

Իր կուսակցի հետ համակարծիք է նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա էլ լրագրողների հետ զրույցում պնդեց՝ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող, ասաց Բաբայանի ձերբակալման լուրն էլ ցավով է ընդունել․ «Սխալ, անհամաչափ լինել, ամեն ինչ հնարավոր է, բայց որևիցե քաղաքական միջամտություն Հայաստանի Հանրապետությունում չի եղել, և չի կարող լինել, ես ձեզ վստահեցնում եմ։ Ցավով եմ իմացել այդ լուրը, բայց վստահեցնում եմ, նման բանը բացառվում է»։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ իր համար անհասկանալի է Արսեն Բաբայանի ձերբակալումը այն պարագայում, երբ կիրառելի է համաներման ակտը․ «Արսեն Բաբայանի գործը ապագա չունի, որովհետև ընկնելու է համաներման տակ»:

Նշենք նաև, որ այսօր դատարանը կքննի Բաբայանի ձերբակալման որոշման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը։

Մեզ չհաջողվեց ՀՔԾ-ից ճշտել, թե արդյոք իրենք կներկայացնե՞ն կալանքի միջնորդություն, թե՝ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան