Հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվել ցանկացած պահի․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Նոր Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է ցուցաբերել համապատասխան ու համարժեք քաղաքական կամք ու հանձնառություն՝ ձեռնամուխ լինելու Հոկտեմբերի 27-ի իրական ու ամբողջական բացահայտմանը: Դա մի կողմից հարգանքի տուրք կլինի Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի առաջ, մյուս կողմից՝ միայն այդ դեպքում մենք կկարողանանք մտածել Հայաստանի զարգացման ու առաջընթացի մասին: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Վերջինս իր ելույթի ժամանակ, մասնավորապես, նշեց․ «Մի քանի օր անց մենք նշելու ենք 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցը, ոգեկոչելու ենք Հայաստանի նորագույն պատմության ամենազազրելի հանցագործության զոհերի հիշատակը: 20 տարի առաջ հենց այս դահլիճում մի խումբ ստահակներ գնդակահարեցին Հայաստանի Հանրապետության ընտրված ղեկավարությանը, այն ղեկավարությանը, որը վարչապետ Վազգեն Սարգսյանի և ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ Հայաստանի զարգացման իրական հույս էր արթնացրել հասարակության մեջ: 20 տարի առաջ հոկտեմբերի 27-ին գնդակահարվեց այդ հույսը, 20 տարի առաջ հոկտեմբերի 27-ին գնդակահարվեց Հայաստանի զարգացումը, 20 տարի առաջ գնդակահարվեց Հայաստանի պետությունը»:

Բաբաջանյանը նկատեց, որ Հոկտեմբերի 27-ի հետևանքները մենք չենք հաղթահարել մինչև օրս, որովհետև Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մեր պետության վրա թողել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական լրջագույն ազդեցություններ, որոնք չեն հաղթահարվել անգամ 20 տարի անց:

«Մենք՝ որպես նոր Հայաստանի ԱԺ պատգամավորներ, որպես նոր Հայաստանի օրենսդիր իշխանություն, քաղաքական ու բարոյական պարտք ունենք Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի առաջ: Մենք՝ իշխանություն, թե ընդդիմություն լինելով, պետք է կարողանանք կառուցել այնպիսի պետություն, արարել այնպիսի հայրենիք, որի մասին երազում էին Հոկտեմբերի 27-ի զոհերը՝ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ: Մենք պետք է կարողանանք մեր երկրի զարգացման ընթացքը վերադարձնել այն հանգրվանին, որում այն կանգ առավ հոկտեմբերի 27-ի դավադիր կրակոցներով: Մենք պարտք ու պատասխանատվություն ունենք նաև ապահովելու պայմաններ՝ Հոկտեմբերի 27-ի իրական ու ամբողջական բացահայտման համար: Ցավոք, այդ խնդիրն անգամ ձևակերպված չէ մեր քաղաքական օրակարգում»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։