Գաղտնի որոշման մասին հարցնելը սխալ է. փոխնախարարը՝ իր աշխատավարձի բարձրացման մասին. Ռաֆիկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
22.10.2019 | 18:11Տարեկան հայտարարագրեր են ներկայացնում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Այդ հայտարարագրերը կտեսնեք և ձեր վերլուծությունը կանեք: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի որաշմամբ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի բարձրացմանը:
«Ես այդ որոշման մասին տեղյակ չեմ, երկրորդ՝ գաղտնի որաշման մասին հարցնելը սխալ է, որովհետև գաղտնիք կրող անձը որևէ բան չպետք է բացահայտի: Անձի աշխատավարձի մասին հարցնելն անձնական տվյալ է, որն անձը կարող է չհրապարակել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան